Այսօր: Հինգշաբթի, 31 Հուլիսի 2025թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 45
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
30.07.25 Համայնքային ծառայողների վերապատրաստման դասընթացներն ամփոփվեցին վկայականների հանձնմամբ
Հուլիսի 21-ից 30-ը ներառյալ Սևանի համայնքապետարանի աշխատակազմի 15 համայնքային ծառայող մասնակցեց ՀՀ մարզերի համայնքապետարանների աշխատակազմի համայնքային ծառայողների վերապատրաստման դասընթացներին, որն անցկացվեց Սևանի համայնքապետարանի վարչական շենքում: Դասընթացների այս փուլին ընդգրկված էին նաև մարզի Գավառ և Մարտունի համայնքների համայնքապետարանների աշխատակազմերի համայնքային ծառայողներ: Համայնքային ծառայողների՝ 2025թվականի վերապատրաստման դասընթացներն անցկացվեցին ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կողմից՝ ակադեմիայի դասախոսների և Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի համապատասխան մասնագետների դասընթացավարությամբ: 64 ժամյա ուսումնական ծրագիրը ուղղված էր մասնագիտական կարողությունների ամրապնդմանը և գործնական ... Մանրամասն
29.07.25 Արդյունավետ համագործակցության արդյունքում

Սևանի համայնքապետարանն իր գործունեության մեջ կարևորում է համագործակցային աշխատանքը տարբեր կառույցների և կազմակերպությունների հետ, որի արդյունքում կյանքի են կոչվում լավագույն ծրագրեր:
Հերթական համագործակցության շնորհիվ Գեղարքունիքի, Արագածոտնի և Կոտայքի մարզերի 30-ից ավելի պատանի հեծանվորդներ հնարավորություն ունեցան 6-օրյա օրյա ուսումնամարզական հեծանվային հավաք անցկացնել Սևանա լճի ափին՝ համատեղելով հանգիստն ու մարզումները:
Համայնքապետարանի հովանավորությամբ կյանքի կոչված ծրագրի կազմակերպիչները նախօրեին այցելել էին համայնքապետարան և հանձնեցին շնորհակալագիր՝ արդյունավետ համագործակցության և աջակցության համար:

29.07.25 Ընթացքի մեջ են «Սևան համայնքի փողոցների հիմնանորոգման աշխատանքներ» սուբվենցիոն ծրագրի ճանապարհաշինական աշխատանքները
Ավարտվել են Սևանի Գեղամա փողոցի հիմնանորոգման աշխատանքները: Շարունակվում են Սևանի Ռուսական և Աբովյան փողոցների հիմնանորոգման աշխատանքները, , որոնց կհաջորդեն Սայաթ-Նովա, Սյունյաց փողոցները: «Սևան համայնքի փողոցների հիմնանորոգման աշխատանքներ» սուբվենցիոն ծրագրի առաջին փուլի՝ Սևան քաղաքի շուրջ մեկտասնյակ փողոցների հիմնանորոգումը մեկնարկել էր Իսահակյան, Կարմիր բանակի, Սպանդարյան, Օրբելի փողոցներից, որտեղ իրականացվել են շինարարական աշխատանքներ՝ ներառելով քանդման, հողային, ճանապարհային պատվածքի, ուղիների և մուտքերի, մայթերի հիմնանորոգում, դիտահորերի պատերի ամրացում, կափարիչների, եզրաքարերի, եզրաշարերի, նոր մետաղական խողովակների տեղադրում, ջրամեկուսացում, ջրհավաք հորերի իրականացում և այլն: ... Մանրամասն
28.07.25 Ֆրանսիայի դեսպանն այցելել է Սևան համայնքի Ծաղկունք բնակավայր
Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին հուլիսի 25-ին «Սևան ստարտափ սամիթ 2025»-ին ներկա գտնվելուց հետո այցելել է նաև Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրեր, այդ թվում՝ Սևան համայնքի Ծաղկունք բնակավայր։ Դեսպանը «X»-ի իր միկրոբլոգում գրել է. «Այց Գեղարքունիքի մարզի Ծաղկունք գյուղի դիսպանսեր, որը վերանորոգվել է «Բժշկական օգնություն և զարգացում» ֆրանսիական ՀԿ-ի կողմից Գրենոբլ քաղաքի և Գեղարքունիքի մարզպետարանի աջակցությամբ։ Ֆրանսիայի և Հայաստանի միջև ապակենտրոնացված համագործակցությունը տարածվում է ողջ երկրով մեկ»,- գրել է Դըկոտինյին։ Նշենք, որ Ծաղկունք բնակավայրի բուժամբուլատորիան հիմնանորոգվել է երկու փուլով, որը ներառել է ... Մանրամասն
28.07.25 Ընթացքի մեջ են համայնքի մի շարք ճանապարհների և տարածքների բարեկարգման աշխատանքները
Այս օրերին Սևան համայնքի մի շարք տեղամասերում, սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում, ընթանում են ճանապարհաշինական աշխատանքներ: Ասֆալտապատմանն ու հիմնանորոգմանը զուգահեռ իրականացվում է նաև ճանապարհների հարթեցման գործընթաց: Համաձայն համայնքի կողմից ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ ներկայացված պահանջարկի՝ Մ-4 միջպետական նշանակության ավտոճանապարհի 51-60կմ նորոգման արդյունքում գոյացած ասֆալտբետոնե խառնուրդը (ֆրեզ)՝ շուրջ 1770խմ, տրամադրվել է համայնքի բնակավայրերի ճանապարհներին բարեկարգման, հարթեցման համար: Աշխատանքները մեկնարկել են օրեր առաջ և գտնվում են ընթացքի մեջ, որի արդյունքում Սևան քաղաքի և գյուղական բնակավայրերի մի շարք ճանապարհներին արդեն տեղադրվել է երկրորդային հումք հանդիսացող ասֆալտբետոնե ... Մանրամասն
28.07.25 Սևանցի բռնցքամարտիկ Կարինե Դալլաքյանը նվաճել է մրցանակային երկրորդ տեղը

Սևան համայնքի Ն. Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի սան Կարինե Դալլաքյանը, Հայաստանի Հանրապետության հավաքականի հետ, Սերբիայում մասնակցել է Եվրոպայի կրտսեր տարիքի պատանիների առաջնությանը:
Առաջին հաղթանակը տոնել է՝ մենամարտելով Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ: Այս հաղթանակի շնորհիվ Կարինեն դուրս է եկել կիսաեզրափակիչ:
Կիսաեզրափակչում հանդիպել է Չեխիայի ներկայացուցչի հետ:
Մենամարտի արդյունքում սևանցի բռնցքամարտիկը 51կգ քաշային կարգում նվաճել է 2-րդ մրցանակային տեղը՝ բարձրանալով պատվո հարթակին:
Ավարտվեց բռնցքամարտի Եվրոպայի կրտսեր տարիքի պատանիների առաջնությունը, և բռնցքամարտիկը տուն է վերադառնում հաղթանակած, իսկ առջևում նոր առաջնություններ են և մրցելույթներ։

28.07.25 Սևանն այսուհետ տեսակավորելու է վերամշակելի թափոն
Հուլիսի 26–ին Սևան քաղաքում տրվեց սկզբնաղբյուրում կոշտ կենցաղային թափոնների տեսակավորման համակարգի ներդրման ծրագրի պաշտոնական մեկնարկը: Ծրագրի պաշտոնական մեկնարկին ներկա էին ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը, Սևանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմենուհի Ղուկասյանը, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի, Սևանի համայնքապետարանի, Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնի աշխատակիցներ, սևանցիներ, հյուրեր։ Ելույթով հանդես եկան Սևանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմենուհի Ղուկասյանը, «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» ծրագրի ղեկավար Հարություն Ալպետյանը, «Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» ՍՊԸ տնօրեն Սերգեյ ... Մանրամասն
25.07.25 Եվս մեկ օր, և Սևանում պաշտոնապես կմենարկի թափոնների կառավարման նոր համակարգը
Սևանում հուլիսի 26-ին մեկնարկելու է կոշտ կենցաղային թափոնների տեսակավորման նոր համակարգը: Սիրելի սևանցիներ, Բոլորիդ հրավիրում ենք Ս. Զաքարյանի անվան մշակույթի պալատի հարակից հրապարակ՝ միասին մասնակիցը դառնալու տեսակավորման նոր համակարգի մեկնարկի միջոցառմանը: Միջոցառման ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան - սովորել՝ ինչպես ճիշտ տեսակավորել թափոնները և օգտվել կապույտ ու կանաչ թափոնամաններից. ստանալ տեղեկատվական նյութեր. - մասնակցել ինտերակտիվ խաղերի՝ շահելով էկո-նվերներ. - կիսվել իրենց առաջարկություններով նոր համակարգի վերաբերյալ. Միացեք Սևանի տեսակավորման նոր համակարգի մեկնարկային միջոցառմանը: Տեսակավորումը ոչ միայն հեշտ է, այլ նաև կարևոր ներդրում է շրջակա միջավայրի պահպանման գործում:Հիշեցնում ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Սևան համայնքի ավագանու նիստեր
Սևան համայնքի ավագանու նիստ` 12․02․2025
Սոցիալական աշխատողի առաքելության վերաբերյալ
Մանկապարտեզներում երեխաների առցանց հերթագրում
Սևան համայնքի ավագանու նիստ` 14.12.2022
   2:29 / 17:15   Սևան համայնքի ավագանու նիստ` 14.
Սևան համայնքի ավագանու նիստ` 11.01.2022
Սևան խոշորացված համայնքի ավագանու նիստ` 24.12.2021
Տեղեկատվական հոլովակ
Սևան համայնքի ավագանու նիստ` 10.03.2021
Ինչպես դիմել համայնքապետարան
Սևան համայնքի ավագանու նիստ` 14.07.2020թ.
Սևան համայնքի ավագանու նիստ` 14.05.2020թ.
Սևան համայնքի ավագանու նիստ` 16.03.2020
Սևան համայնքի ավագանու նիստ` 02.12.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 01.10.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 30.07.2019
Սևան համայնքի ավագանու արտահերթ նիստ` 12.06.2019թ
Սևան համայնքի ավագանու նիստ` 15.05.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 12.03.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 18.01.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 25.12.2018
Սևան համայնքի ավագանու նիստ` 05.11.2018
Սևան համայնքի ավագանու նիստ` 05.09.2018
Սևան համայնքի ավագանու նիստ` 09.07.2018
Սևան համայնքի ավագանու նիստ` 11.05.2018
Սևանում ֆրանկոֆոնիայի օրեր են: Ատելիե-թեմատիկ քննա
Համապետական շաբաթօրյակ Սևանում
Համայնքի ավագանու` 05.03.2018թ. թիվ 2 նիստ
Սևան համայնքի ղեկավարն ընդունել է ազատամարտիկների
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner