30.01.25
ՀՐԱՎԵՐ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՄԱՆ
|
Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի և ՀՀ կառավարության 28.12.2023 թիվ 2343-Ն որոշման հավելվածի` ս/թ փետրվարի 13-ին՝ ժամը 12։00-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Լճաշեն բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում (հասցե՝ գ․ Լճաշեն, 2-րդ փողոց, շենք 24) տեղի կունենա «ԳՈԳ-ԱՐՍ» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված «Գեղարքունիքի մարզի Լճաշենի բազալտների հանքավայրի հարավ-արևմտյան տեղամասի 2024-2026թվականներին կատարվելիք երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների» շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ 2-րդ հանրային լսումը: Փաստաթղթերին կարող եք ծանոթանալ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ...
Մանրամասն |
|
30.01.25
Հայտարարություն
|
Տեղեկացնում ենք, որ «ԴՈՒ ԷԼ» սոցիալ-կրթական ՀԿ-ն, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գրասենյակի ֆինանսավորմամբ, իրականացնում է եռափուլ մասնագիտական կողմնորոշման ծրագիր մարզաբնակ 16-22 տարեկան արցախցիների, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համար: Ծրագրի արդյունքում մասնակիցները կունենան մասնագիտական կողմնորոշում՝ աշխատանքի վրա հիմնված ուսումնառությամբ: Լավագույն մասնակիցները հնարավորություն կունենան անցնելու արտադրական պրակտիկա Հայաստանի լավագույն ընկերություններում: Մանրամասները ստորև՝
|
|
29.01.25
Հայտարարություն
|
Հարգելի հայրենակիցներ Դիլիջանի հանգստյան տան ուղեգիր ստանալու նպատակով հունվարի 30-ից մինչև փետրվարի 10-ը խնդրում ենք Սևանի համայնքապետարան՝ 10-րդ աշխատասենյակ, դիմեն այն քաղաքացիները, որոնք հաշվառված են Սևան համայնքում և զինվորական 1-3-րդ խմբի հաշմանդամության, երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող նախկին զինծառայողներ են, ինչպես նաև զոհված զինծառայողների ընտանիքների անդամներ (ծնողներ, կին), որոնք տարիքային, աշխատանքային կամ հաշմանդամության թոշակ են ստանում և Հիմնադրամի շահառուներ չեն: Դիմումներ և դիմումներին կից անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնելու համար համայնքապետարանում ձեզ կտրամադրվի անհրաժեշտ տեղեկատվություն:
|
|
29.01.25
Համերգային ծրագիր՝ նվիրված Հայոց բանակի կազմավորման 33-րդ տարեդարձին
|
Հունվարի 28-ին նվիրված միջոցառումների հանրագումարը տրվեց համերգային ծրագրով, որը տեղի ունեցավ Սևանի Ս. Զաքարյանի անվան մշակույթի պալատում: Հայրենասիրական և ազգային երգերով, պարային կատարումներով, բեմականացմամբ ելույթ ունեցան անհատ կատարող Էդուարդ Սիմոնյանը, Սևան պարային համույթի սաները (ղեկ.՝ Էլինա Խաչատրյան), մշակութային կենտրոնի նորաստեղծ երգի խմբի սաները (ղեկ.՝ Վահագն Թորոսյան), կիթառահարների խմբակի սաները և «Վանա» թատրոնի սաները (ղեկ.՝ Վահրամ Մարգարյան)։ Հանդիսավար Գուրգեն Մկրտումյանի՝ Հայոց բանակին նվիրված անցումներով, փոքրիկ բեմականացումով, թեմատիկ երգերի ու պարերի կատարումներով ամբողջացվեց օրվա խորհուրդը՝ ներկաներին պարգևելով տոնական տրամադրություն և հաճելի պահեր։
|
|
29.01.25
Սևան համայնքի բնակավայրերում
|
Հայոց բանակի կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների անբաժանելի մասն են կազմում հիշատակի արարողակարգերը, որոնք տեղի ունեցան նաև Սևան համայնքի բնակավայրերում: Օրվա միջոցառումները մեկնարկեցին հայրենիքի համար նահատակված հերոս տղաների շիրիմներին, հուշահամալիրներ և հուշատեղիներ այցերով, բնակավայրերի վարչական ղեկավարների գլխավորությամբ կատարվեցին պսակադրման և ծաղկադրման արարողակարգեր:
|
|
29.01.25
Հունվարի 28-ին. ծաղիկներ և խոնարհում հերոսներին
|
2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Հունվարի 28-ը ոչ միայն տոն է, այլ նաև խնկարկման ու հիշատակի օր: 2025-ի հունվարի 28-ին էլ Սևանի համայնքապետարանի աշխատակիցներն այցելեցին Հայոց բանակին հավերժ զինվորագրված հերոսների հուշատեղիներ, գերեզմանատներ, խոնարհեցին ծաղիկներ՝ մատուցելով հարգանքի տուրք։ Հավերժ փառք մեր նվիրյալ տղաներին
|
|
29.01.25
Պսակադրում և ծաղկադրում Սևանի քաղաքային պանթեոնում
|
ՀՀ զինված ուժերի կազմավորման 33-ամյակի առթիվ հունվարի 28-ին պսակադրման և ծաղկադրման արարողակարգ տեղի ունեցավ Սևանի պանթեոնում, որտեղ հանգչում են արցախյան պատերազմներում զոհված սևանցի ազտամարտիկները: Ներկաները՝ Սևանի համայնքապետարանի աշխատակիցների ուղեկցությամբ, պսակադրում կատարեցին և ծաղիկներ խոնարեցին Հայոց բանակի նվիրյլաների` մեր անմահ հերոսների հիշատակը հավերժացնող հուշահամալիրի մոտ: Հայոց բանակի կազմավորման օրը ճանապարհները կրկին բերում էին քաղաքային պանթեոն. տոնի զգացողությանը միախառնվել էին հիշողությունը և ոգեկոչումը: Հայոց բանակի նվիրյալների շնորհիվ հնարավոր եղավ մեր ժողովրդի համար բախտորոշ ու կարևորագույն ժամանակներում գրանցել հաղթանակներ, ՀՀ զինված ուժերը տասնամյակներ շարունակ անցել ...
Մանրամասն |
|
28.01.25
ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 33-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԹԻՎ
|
Սիրելի հայրենակիցներ, Սևան համայնքի հարգելի բնակիչներ Շնորհավորում եմ բոլորիս հայ ժողովրդի նվիրական տոնի՝ Հայոց բանակի կազմավորման 33-րդ տարեդարձի առթիվ: Հայոց բանակի ստեղծումը մեր նորագույն պատմության լրջագույն ձեռքբերումներից է, մեր պետականության կարևորագույն նվաճումը: Այն ստեղծվեց հազարավոր հայորդիների կամքի, անձնազոհության ու նվիրումի շնորհիվ, անցավ փորձություններով լի ճանապարհ, սրբագործվեց հայորդիների հերոսացմամբ: Հայոց բանակն ազգային միասնականության խորհրդանիշն է, որը դարձել է պատասխանատու, հայրենասեր քաղաքացու դաստիարակման դարբնոց: Բանակը մեր անցաթուղթն է և լինելության վավերագրերից մեկը: Երեքտասնամյակից ավելի Հայոց բանակը դարձել է մեզանից յուրաքանչյուրի անբաժանելի մասը, մեր հպարտության ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |