26.07.24
Ուշադրություն
|
Հաշվի առնելով առկա իրավիճակը, կարևորելով մարզերում զբոսաշրջային հոսքերի ակտիվացումն ու ծառայությունների պատշաճ մատուցումը՝ հյուրանոցային ծառայություն մատուցող անձինք իրենց կողմից շահագործվող օբյեկտներում նախաճաշի ժամը պետք է հստակեցնեն, քանի որ նախաճաշի ուշ կազմակերպումը խոչընդոտ է զբոսաշրջային փաթեթում ներառված տուրի բնականոն ընթացքի և կազմակերպման համար: Առաջարկվում է՝ նախաճաշը կազմակերպել առավոտյան վաղ ժամերին՝ սկսած 07:00-07:30-ից:
|
|
25.07.24
Հրաժեշտի հանդես Ծաղկունք բնակավայրում
|
Սևան համայնքի Ծաղկունք բնակավայրում գործող նախադպրոցական այլընտրանքային հաստատությունում հուլիսյան օրը տոնական հանդերձանք էր հագել: Դաստիարակչուհիներ Լարիսա Մկրտչյանի և Աննա Բադալյանի սաները մեծ պատասխանատվությամբ էին պատրաստվել հրաժեշտի հանդեսին: Կարճ ժամանակահատվածում հաստատություն հաճախող երեխաները, որոնցից 5-ը հրաժեշտ է տալիս մանկան օջախին, հասցրել էին ստանալ տարիքին համապատասխան կարողություններ և հմտություններ, որոնք էլ հետաքրքրիր սյուժետային լուծումներով ներկայացրին հանդիսատեսին: Փոքրիկների հանդերձանքը, երգն ու պարը, բեմականացումները համահունչ էին օրվան, իսկ տոնական տրամադրությունն ամենուր էր: Տեղեկացնենք, որ 2022-ի տարեվերջին Սևան համայնքի Գեղամավան, Ծաղկունք, Նորաշեն բնակավայրերում փոքրիկների ...
Մանրամասն |
|
25.07.24
Երբ հաճելին և օգտակարը համատեղվում են
|
Ամառը ոչ միայն հանգստի, այլ նաև բացահայտումների, նոր հորիզոններ բացելու ժամանակահատված է: Այս ընթացքում դպրոցականները հաճելին համատեղում են օգտակարի հետ, իսկ Սևանի Վ. Ստեփանյանի անվան ԳԿՀ կենտրոնական և մանկական գրադարանները այն վայրն են, որտեղ կարելի է միշտ ինչ-որ բան սովորել՝ զբաղվելով ընթերցանությամբ և ինտելեկտուալ խաղերով։ Հերթական այցելուները «Ժպիտ» ամառային դպրոցի սաներն են, որոնք իրենց ժամանակի զգալի մասն անցկացնում են գրքերի աշխարհում:
|
|
24.07.24
Հետաքրքիր և օգտակար քննարկում՝ «Ոչ ծխախոտին և երկրորդային ծխին» թեմայով
|
«Հայրենաճանաչությունը որպես հանդուրժողականության և պատասխանատվության երաշխիք» նախաձեռնության շրջանակներում կազմակերպվող ամառային ուսումնական ճամբարի երեխաներն են Գեղարքունիք, Տավուշ, Կոտայք մարզերից, ինչպես նաև Արցախցիներ: Հուլիսի 24-ին «Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի Ծովագյուղի ԾովԵՄ կենտրոնում երեխաները մասնակցեցին հակածխախոտային և ծխախոտի ծխի երկրորդային ազդեցության դեմ հոգեբանի հետ հանդիպման-քննարկմանը։ Ուղերձը մեկն է՝ «Ոչ ծխախոտին և երկրորդային ծխին», «Մենք Չենք ծխում»: Հոգեբան Գոհար Առաքելյանը երեխաներին բացատրեց ծխելու հետևանքները, ծխախոտի ծխի երկրորդային ազդեցությունը շրջապատի վրա, ծավալվեց հետաքրքիր երկխոսություն: ...
Մանրամասն |
|
24.07.24
Իրազեկում
|
- եթե ԼՂ-ից բռնի տեղահանվել եք 2023 թվականին և փնտրում եք աշխատանք, ապա ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց զբաղվածության ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում կարող եք՝ ընտրել հետևյալ երեք հնարավորություններից որևէ մեկը՝ անցնել 6-ամսյա մասնագիտական ուսուցում՝ ցանկացած մասնագիտությամբ, այդ ընթացքում ստանալ կրթաթոշակ և ուսման վարձի փոխհատուցում, անցնել աշխատանքային պրակտիկա, որի ընթացքում ստանալ նաև վարձատրություն, համատեղել մասնագիտական ուսուցումն ու վարձատրվող աշխատանքային պրակտիկան։ Ցանկացած հնարավորության ընտրության դեպքում Ձեզ տրվում է աշխատանքի տեղավորման հնարավորություն։ Միջոցառման շրջանակում պետությունը հարկերի փոխհատուցման տեսքով աջակցում է նաև այն գործատուներին, ովքեր աշխատանքի կընդունեն ...
Մանրամասն |
|
23.07.24
Հերթական հաղթանակը
|
Եվրոպայի Համալսարանական խաղերը (G-1) սևանցի թաեքվոնդոյիստ Դավիթ Թորոսյանի համար հաղթական էր: Մեր մարզիկը, հաղթելով պորտուգալացի և անգլիացի մարզիկներին, նվաճեց բրոնզե մեդալ։ Մարզիչ Խաչիկ Թորոսյանի սանը տարիներ շարունակ հարստացնում է իր մեդալառատ զինանոցը նպատակասլաց ու տքնաջան մարզումների շնորհիվ, և օրինաչափ էր նաև հերթական հաղթանակը: Շնորհավորում ենք մեր մրցանակակրին, մաղթում նորանոր հաջողություններ և մարզական վերելքներ, նրանց մարզչին` մարզչական բեղմնավոր գործունեություն:
|
|
22.07.24
Հրաժեշտի հանդես Չկալովկա բնակավայրում
|
«Հրաժեշտ մանկապարտեզին» հանդիսությունը մի հարկի տակ էր հավաքել Սևան համայնքի Չկալովկա բնակավայրի մանկապարտեզի սաներին, ծնողներին և հյուրերին, որտեղ դաստիարակչուհի Լուսինե Մարտիրոսյանի ավագ խմբի սաները պատրաստել էին օրվան նվիրված տոնական միջոցառում: «Շրջանավարտները» նախադպրոցական տարիքին հատուկ գիտելիքներով ու հմտություններով ներկայացան, որն համեմված էր երգ ու պարով, բանաստեղծական տողերով, իսկ այդ ամենն ամբողջանում էր օրվան համահունչ հանդերձանքով և ձևավորումներով: Հանդիսությունն ավարտվեց բարեմաղթանք-շնորհավորանքներով և «մնաս բարով»-ի խոսքերով:
|
|
22.07.24
Հուլիսի 22-ին Սևան համայնքում անցկացվեց հեծանվային արշավ «Ոչ ծխախոտին և երկրորդային ծխին» խորագրով
|
Սևանի հեծանվային ակումբի սաները բնակչության շրջանում Ֆիզիկական ակտիվության տարածվածության բարձրացման նպատակով, հատուկ ուղերձներով՝ «Ոչ ծխախոտին և երկրորդային ծխին», «Մենք Չենք ծխում» պաստառներով, շարժվեցին Սևան քաղաքից, անցնելով Երևան-Սևան-Իջևան միջպետական ավտոճանապարհով և հասան Ծովագյուղ բնակավայր՝ դրանով իսկ խրախուսելով հեծանիվ վարելու առողջ ապրելակերպը: Հեծանվային արշավի նպատակն էր բարձրացնել բնակչության ֆիզիկական ակտիվությունը Սևանի տարածաշրջանում: Հակածխախոտային և ծխախոտի ծխի երկրորդային ազդեցության դեմ կոալիցիային Սևան համայնքը միացել է վաղուց: Համայնքում կազմակերպվել են հակածխախոտային և ծխախոտի ծխի երկրորդային ազդեցության դեմ պայքարի բազմաբնույթ միջոցառումներ: Առողջապահության ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |