07.10.25
Սևանի կենտրոնական գրադարանում նշվեց Գրադարանավարի օրը՝ «Մարդը և գիրքը մեկ սրտում․․․» խորագրով
|
Արդեն 21 տարի Հայաստանի Հանրապետության տոնացույցն ազդարարում է գրադարանավարի օրվա մասին, որը գրքի նվիրյալների, գրականության արժեքները պահպանողների օրն է: Օրվա առթիվ Սևանի կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ միջոցառում-ցերեկույթ, որին ներկա էին Սևանի տարածաշրջանի գրադարաններում տարիներ շարունակ աշխատած բազմավաստակ գրադարանավարներ, ուսուցիչներ, Սևանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմենուհի Ղուկասյանը, համայնքապետարանի աշխատակիցներ, հրավիրվածներ։ Անբասիր աշխատանքի և նվիրումի համար «Սևան համայնքի Վ. Ստեփանյանի անվան ԳԿՀ» ՀՈԱԿ-ի տնօրեն Ֆրունզե Հարությունյանը վաստակաշատ գրադարանավարներին արժանացրեց պատվոգրերի։ Գրադարանավարի օրվա առթիվ հնչեցին բարեմաղթանքներ, շնորհավորանքներ, ներկաները ...
Մանրամասն |
|
07.10.25
ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
Հարգելի գրադարանավարներ, Գրադարանային համակարգի ներկայացուցիչներ Ընդունեք ջերմագին բարեմաղթանքներս և շնորհավորանքներս ձեր մասնագիտական տոնի` Գրադարանավարի օրվա առթիվ: Արդեն 11 տարի հոկտեմբերի 7-ին նշում ենք Գրադարանավարի օրը՝ կարևորելով և արժևորելով գրադարանավարի աշխատանքը: Գրքասերները լավ կիմանան գրքի պահապանների դերը: Գրադարանները եղել են մեր մանկության ուղեկիցները, մեր պատանեկության ու հասուն կյանքի բարեկամը, որտեղ միշտ սպասում են սիրով, պատրաստ են ևս մեկ գրքի շնորհիվ հարստացնելու մեզ: Ժամանակի ընթացքում փոխվել են շատ պահանջներ, գրադարանավարի գործի նկատմամբ էլ մեր մոտեցումները կրել են էական փոփոխություններ, սակայն գիրք ընթերցելու մշակույթը չի կորցրել իր գրավչությունն ու արժեքը: Կրթամշակութային ...
Մանրամասն |
|
07.10.25
Իրազեկում
|
Հարգելի տնտեսվարողներ Տեղեկացնում ենք, որ ոգելից խմիչքի և ծխախոտի թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ է մուտք գործել sevancity.am պաշտոնական կայքէջ՝ ՈԽԾ թույլտվություն ստանալու համար նախատեսված պատուհան, և հետևել համապատասխան թույլտվություն ստանալու համար քայլերի հաջորդականությանը: Թույլտվությունների դիմումների ձևաթղթերը կարող եք ներբեռնել Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայքէջի «Ծառայությունների հավաքածու» բաժնից:
|
|
06.10.25
Տոնդ շնորհավոր, Ուսուցիչ
|
Չխախտելով տարիների ձևավորված ավանդույթը` այս տարի ևս Ուսուցչի օրվա առթիվ Սևանի համայնքապետարանի աշխատակիցները, համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարները համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի կողմից պատրաստված հաճելի ու քաղցր անակնկալով այցելեցին Սևան համայնքի հանրակրթական դպրոցներ, մանկապարտեզներ, արտադպրոցական հիմնարկներ, բազմագործառութային քոլեջ: Սևան միավորված համայնքում գործում է շուրջ չորստասնյակ հանրակրթական, նախադպրոցական, արտադպրոցական հաստատություն, և այս տարի էլ Ուսուցչի օրվան նվիրված քաղցր շնորհավորանքները հասան Սևան քաղաք և 11 բնակավայր` լավագույն պահեր պարգևելով մանկավարժական համայնքին: Ուսուցչական, մանկավարժական, դասախոսական կոլեկտիվները համախմբվեցին տոնական սեղանի շուրջ` ընդունելով ...
Մանրամասն |
|
06.10.25
Ստորագրվեց համագործակցության հերթական հուշագիրը
|
Օրերս Սևանի համայնքապետարանի և «Զենիթ» ակադեմիայի միջև ստորագրվեց Փոխըմբռնման հուշագիր, որի առանցքում «Ընտանիքի տեխնոլոգիական զարգացում» նախագծի իրականացումն է: «Զենիթ» ակադեմիան («ՏՈՒԿ ՖԱԱՌԱԼՊ» Տեխնոլոգիական ուսուցման Կենտրոն-Օվերն-Ռոն-Ալպեր Հայկական ֆեդերացիա» կրթական հիմնադրամ) «Ընտանիքի տեխնոլոգիական զարգացում» նախագծի շրջանակներում իրականացնելու է «Արևային համակարգերի ընդհանուր տեխնոլոգիական գիտելիքներ» դասընթացը, որի նպատակն է Սևան համայնքում արևային էներգետիկայի մասնագիտական ներուժի բարելավումը: Ծրագրի ընթացքում նախատեսվում է համայնքի բնակչության հմտությունների ու կարողությունների զարգացում կանաչ տնտեսության ...
Մանրամասն |
|
05.10.25
ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՈՒՂԵՐՁՆ ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
Հարգարժան ուսուցիչներ Կրթության բնագավառի ներկայացուցիչներ, Ակնածանքով և երախտագիտության մեծ զգացումով շնորհավորում եմ Ձեզ` մասնագիտական տոնի` Ուսուցչի օրվա առթիվ: Տոնը պատեհ առիթ է՝ միավորելու մեր զգացողությունները, հղելու շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ, կրկին կարևորելու դպրոցապահպան գործի նվիրյալների դերը քաղաքացու ու անհատի ձևավորման գործում: Ինչքան էլ հարափոփոխ լինի կյանքը, զարգանան տեխնոլոգիաները, միևնույն է, դպրոցի սյուները եղել և մնում են ուսուցիչները, որոնց դերը առաջնահերթ է ու գերակա: Անշուշտ, ուսուցչի աշխատանքի լավագույն գնահատականը տալիս են սաները, որոնք իրենց գիտելիքներով և իմացությամբ քննություն են բռնում կյանքում: Ամենակարևոր դասն էլ, որ մեր մանկավարժները տվել ու տալիս են իրենց ...
Մանրամասն |
|
03.10.25
Ճանապարհաշինական հասցեներ
|
2025 թվականին իրականացվող «Սևան համայնքի փողոցների հիմնանորոգում» սուբվենցիոն ծրագրի 2-րդ փուլի շրջանակներում մեկնարկել են Գագարին բնակավայրերի Շիրազ փողոցի հիմնանորոգման աշխատանքները: Գագարին բնակավայրի Շիրազ փողոցի հիմնանորոգումն ընդգրկում է 9616քմ տարածք: Ծրագրի պայմանագրային արժեքը 147.638.000 դրամ է՝ համայնք – պետություն 50-ական տոկոս համաֆինանսավորմամբ: Այս օրերին ընթացքի մեջ են նաև Սևան քաղաքի Շիրազ փողոցի հիմնանորոգման աշխատանքները, որն ընդգրկում է 9995քմ տարածք:Ծրագրի պայմանագրային արժեքը 180.193.680 դրամ է՝ համայնք – պետություն 50-ական տոկոս համաֆինանսավորմամբ: Ըստ նախագծանախահաշվային փաստաթղթերի՝ սահմանված ժամկետներում կիրականացվեն շինարարական աշխատանքները, ...
Մանրամասն |
|
03.10.25
Բելգիայի թագուհին հոկտեմբերի 15-ին այցելելու է Սևան համայնքի Ծաղկունք բնակավայր
|
Բելգիայի Թագուհի Մաթիլդան հոկտեմբերի 13-15-ն աշխատանքային այցով կլինի Հայաստանում՝ որպես ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների պաշտպան։ Թագուհու ծրագրի առանցքային կետերից են բնապահպանական հարցերը, որոնց շրջանակում նա այցելելու է Գեղարքունի մարզ, Սևանա լճի տարածք, ինչը կարևորվում է հատկապես 2026 թվականին Կենսաբազմազանության COP-17 համաժողովը հյուրընկալելու Հայաստանի պատրաստակամության համատեքստում։ Թագուհին կծանոթանա “My Forest Armenia”-ի կողմից իրականացվող անտառապատման նախագծին, որը միտված է կանխել անապատացման վտանգը և մեղմել կլիմայի փոփոխության բացասական հետևանքները։ Նախատեսված է նաև այց Սևան համայնքի Ծաղկունք բնակավայրի նախադպրոցական այլընտրանքային ծառայություն, որը գործում է 2022 թվականի ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |