Այսօր: Չորեքշաբթի, 12 Նոյեմբերի 2025թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 61
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 119
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 119


Զեկ. ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԼՃԱՇԵՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԲԱԶԱԼՏԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԻ ՀԱՐԱՎ-ԱՐԵՎՄՏՅԱՆ ՏԵՂԱՄԱՍՈՒՄ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԸՆԴԵՐՔԻ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆԸ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ Կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2014 թվականի նոյեմբերի 19-ի N1325-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 2343-Ն որոշման 1-ին Գլխի 8-րդ և 2-րդ Գլխի 28-րդ կետերով, հաշվի առնելով, որ 2025 թվականի հոկտեմբերի 14-ին Սևան համայնքի Լճաշեն բնակավայրում տեղի է ունեցել «ԳՈԳ-ԱՐՍ» ՍՊԸ-ի կողմից Լճաշեն բնակավայրի բազալտի հանքավայրի հարավ-արևմտյան տեղամասում օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության վերաբերյալ հանրային քննարկում, որի վերաբերյալ առկա են համապատասխան արձանագրություն և տեսաձայնագրություն, 

1. «ԳՈԳ-ԱՐՍ» ՍՊԸ-ի կողմից Սևան համայնքի Լճաշեն բնակավայրի բազալտի հանքավայրի հարավ-արևմտյան տեղամասում օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրությանը տալ նախնական համաձայնություն՝ հաշվի առնելով հանրային 1-ին քննարկման արձանագրային եզրակացությունը, հանրային քննարկման մասնակիցների դրական կարծիքը, ընկերության կողմից նախատեսվող գործունեության ուղղվածությունը, բնակավայրի համար նախատեսվող սոցիալ-տնտեսական բաղադրիչի առկայությունը, բնապահպանական նորմերի պահպանությունը, նոր ներդրումների կանխատեսումները, ներկայացված հիմնավորումները:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner