Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 21-րդ ենթակետի պահանջներով, հաշվի առնելով Սևան համայնքի ավագանու՝ 2018 թվականի հունվարի 17-ի N 4-Ա որոշումը, այն, որ «ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Վ. Սարգսյանի անվան երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի շենքը քանդվել է, որտեղ տեղակայված էր Սևան համայնքում գործող ուկրաինական համայնքը` 1. «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի թիվ 1 «Բողբոջ» մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի 2-րդ հարկից 38քմ տարածք, համաձայն հաստատված հատակագծի, անհատույց օգտագործման իրավունքով, 5 տարի ժամկետով տրամադրել ««Ուկրաինա» Հայաստանի Ուկրաինացիների ֆեդերացիա» ՀԿ-ին` որպես գրասենյակ և Տարաս Շևչենկոյի անվան ուկրաինական մշակույթի կենտրոն-թանգարան: 2. ««Ուկրաինա» Հայաստանի Ուկրաինացիների ֆեդերացիա» ՀԿ-ի հետ կնքել տարածքի անհատույց օգտագործման պայմանագիր: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |