|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի ՍԵՎԱՆ համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. ՍԵՎԱՆ, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
14 հոկտեմբերի 2025 թվականի N 115-Ա |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՉԿԱԼՈՎԿԱ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀՈԱԿ-Ի ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 28)-րդ ենթակետի պահանջներով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ կետերով, «Նախադպրոցական կրթության մասին» ՀՕ-236-Ն օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Չկալովա բնակավայրի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի զեկուցագիրը՝ 1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Չկալովկա բնակավայրի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի կանոնադրության մեջ կատարված փոփոխությունը: 2. ՀՈԱԿ-ի տնօրենին` հաստատված կանոնադրությունը ներկայացնել ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն՝ գրանցման: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |
Կողմ -19 ՄՈՒՐԱԴՅԱՆ ՍԱՐԳԻՍ ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱՐԹՈՒՐ ԱՎԱԳՅԱՆ ԿԱՄՈ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՐՍԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԲԱԳՐԱՏ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐԱՅԻԿ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ՍԵՎԱԿ ԹՈՐՈՍՅԱՆ ԽԱՉԻԿ ԽԱԼԱՖՅԱՆ ՆՈՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՌՈԲԵՐՏ ՀԱԿՈԲՅԱՆ ՎԱՐԱԶԴԱՏ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՄԱԿԻՉ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՄԱՆ ՇՈՒՇԱՆՅԱՆ ԳԱՅԱՆԵ ՍԱՂԱԹԵԼՅԱՆ ՎԱՀԵ ՍԱՐԳՍՅԱՆ ԺԱՆՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ ՆԵԼՍՈՆ ՍԵԴՐԱԿՅԱՆ ՆՎԵՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԷԴՎԱՐԴ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|