Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով ք. Սևան, Նաիրյան փողոց թիվ 175/47 բնակարանի բնակիչ Հերմինե Անտոնյանի և Դդմաշեն գյուղի բնակիչ Էլյա Բալաբեկյանի դիմումները, դիմումներին կից փաստաթղթերը, համաձայն որի դիմումատուների զավակները՝ Անդրանիկ Աթայանը և Ժորա Բալաբեկյանը հաճախում են Վ. Սարգսյանի անվան երաժշտական դպրոց, ունեն զարգացման պերվազիվ խանգարում /աուտիզմ/ և սահմանափակ կարողություններ, կարևորելով երեխաների արտադպրոցական ներառական կրթության ապահովման բաղադրիչը՝ 1. «Սևան համայնքի Վ. Սարգսյանի անվան երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի վոկալ և դաշնամուր բաժինների 5-րդ դասարանի սովորող Անդրանիկ Ղևոնդի Աթայանի` 2025-2026 ուստարվա ուսուցման համար ծնողական վճարի մասով կիրառել արտոնություն` 2025 թվականի նոյեմբերի 1-ից՝ ծնողական վարձավճարը սահմանելով 0 դրամ: 2. «Սևան համայնքի Վ. Սարգսյանի անվան երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի դաշնամուր բաժնի 2-րդ դասարանի սովորող Ժորա Հովիկի Բալաբեկյանի՝ 2025-2026 ուստարվա ուսուցման համար ծնողական վճարի մասով կիրառել արտոնություն` 2025 թվականի նոյեմբերի 1-ից՝ ծնողական վարձավճարը սահմանելով 0 դրամ: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |