Այսօր: Չորեքշաբթի, 12 Նոյեմբերի 2025թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 61
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 114
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 114


Զեկ. ԱՐՄԵՆՈՒՀԻ ՂՈՒԿԱՍՅԱՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ Վ. ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՀՈԱԿ-ՈՒՄ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով ք. Սևան, Նաիրյան փողոց թիվ 175/47 բնակարանի բնակիչ Հերմինե Անտոնյանի և Դդմաշեն գյուղի բնակիչ Էլյա Բալաբեկյանի դիմումները, դիմումներին կից փաստաթղթերը, համաձայն որի դիմումատուների զավակները՝ Անդրանիկ Աթայանը և Ժորա Բալաբեկյանը հաճախում են Վ. Սարգսյանի անվան երաժշտական դպրոց, ունեն զարգացման պերվազիվ խանգարում /աուտիզմ/ և սահմանափակ կարողություններ, կարևորելով երեխաների արտադպրոցական ներառական կրթության ապահովման բաղադրիչը՝ 

1. «Սևան համայնքի Վ. Սարգսյանի անվան երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի վոկալ և դաշնամուր բաժինների 5-րդ դասարանի սովորող Անդրանիկ Ղևոնդի Աթայանի` 2025-2026 ուստարվա ուսուցման համար ծնողական վճարի մասով կիրառել արտոնություն` 2025 թվականի նոյեմբերի 1-ից՝ ծնողական վարձավճարը սահմանելով 0 դրամ:
2. «Սևան համայնքի Վ. Սարգսյանի անվան երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի դաշնամուր բաժնի 2-րդ դասարանի սովորող Ժորա Հովիկի Բալաբեկյանի՝ 2025-2026 ուստարվա ուսուցման համար ծնողական վճարի մասով կիրառել արտոնություն` 2025 թվականի նոյեմբերի 1-ից՝ ծնողական վարձավճարը սահմանելով 0 դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՄԵՆՈՒՀԻ ՂՈՒԿԱՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner