Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 21-րդ կետի պահանջներով, հաշվի առնելով, որ Սևան համայնքի ավագանու` 2015 թվականի հուլիսի 17-ի N29-Ա որոշմամբ «Սևանի թիվ 1 «Բողբոջ» մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի շենքի / ք. Սևան, Դեմիրճյան փողոց թիվ 17 հասցե/ 1-ին և 2-րդ հարկերից հատկացվել է տարածք 10 տարի ժամկետով, և պայմանագրի ժամկետը լրացել է, հիմք ընդունելով «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի նախագահի գրությունը՝ ԲՀԿ-ի կողմից Սևան համայնքում կազմակերպվող ծառայությունների շարունակությունը և բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով կնքելու նոր պայմանագիր, ինչպես նաև կարևորելով ԲՀԿ-ի գործունեության սոցիալական ուղղվածությունը՝ 1. Համաձայն հատակագծի՝ «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել Սևան համայնքին սեփականության իրավունքով պատկանող, Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, ք. Սևան, Կ. Դեմիրճյան փողոց թիվ 17 / 1 հասցեում գտնվող մանկապարտեզի շենքի 1-ին և 2-րդ հարկերում գտնվող 601.82քմ ընդհանուր մակերեսով տարածք՝ 5 տարի ժամկետով: 2. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |