Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, հիմք ընդունելով այն, որ Սևան համայնքում իրականացում է Շվեդիայի կողմից ֆինանսավորվող «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» ծրագրի՝ «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի աղբահանության բարելավմանն ուղղված աջակցություն» ենթածրագիրը, որի շրջանակներում կոշտ կենցաղային թափոնների տեսակավորման համակարգի ներդրման նպատակով «Հայաստանի ամերիկյան համալսարան» հիմնադրամի կողմից Սևան քաղաքին նվիրաբերվել է թափոնատար մեքենա, Սևանի համայնքապետարանի և «Հայաստանի ամերիկյան համալսարան» հիմնադրամի միջև 2025 թվականի հուլիսի 29-ին կնքվել է նվիրաբերության պայմանագիր, Սևան համայնքի տեղական իշխանության կողմից քաղաքում իրականացվող տեսակավորվող թափոնների հավաքման գործընթացն արտապատվիրակվել է «Կոտայքի Եվ Գեղարքունիքի մարզի ԿԿԹԿ» ՍՊԸ-ին՝ 1. Սևանի համայնքապետարանի և «Հայաստանի ամերիկյան համալսարան» հիմնադրամի միջև կնքված նվիրաբերության պայմանագրի շրջանակներում Սևան քաղաքին նվիրաբերված 2025 թվականի արտադրության VOLVO FL 4X2 ATRIK մակնիշի 361 DF 61 պետհամարանիշի թափոնատար մեքենան անհատույց օգտագործման իրավունքով՝ 10 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Կոտայքի և Գեղարքունիքի մարզի ԿԿԹԿ» ՍՊԸ-ին Սևան քաղաքում տեսակավորման համակարգի համար տեղադրված թափոնամաններից թափոնների տեղափոխման և ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի սանիտարական աղբավայրում նախատեսված տարածքում տեղադրման աշխատանքներն իրականացնելու նպատակով: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |