Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետը, հիմք ընդունելով Սևան համայնքի ավագանու՝ 2025 թվականի փետրվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում մասնակցային բյուջետավորման գործընթաց սկսելու մասին» թիվ 5-Ա որոշումը, հաշվի առնելով համայնքի ղեկավարի կողմից ներկայացված Սևան համայնքում իրականացված մասնակցային բյուջետավորման գործընթացի արդյունքում ընտրված և մշակված առաջարկների իրականացման վերաբերյալ հիմնավորումները՝ 1. Հավանություն տալ Սևան համայնքում 2025 թվականին իրականացվող մասնակցային բյուջետավորման գործընթացի արդյունքում ընտրված և մշակված հետևյալ ծրագրերին՝ 1) «Սևան համայնքի Սևան քաղաքում «Փոքրիկների երազանք» մանկական խաղահրապարակի կառուցում»; 2) «Սևան համայնքի Դդմաշեն բնակավայրի խաղահրապարակի կառուցում»: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունմանը հաջորդող օրվանից: |