Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով քաղ․ Նարեկ Դավթյանի դիմումը՝ համատեղ սեփականության իրավունքով իրենց պատկանող Գեղարքունիք, գ․ Գեղամավան հասցեում գտնվող /վկայական 1603716, տրված 02.05.2003թ․/ անշարժ գույքի համար նոր հասցե տրամադրելու մասին, որոշում եմ.
1․ Գեղարքունիքի մարզ, գ․ Գեղամավան հասցեում գտնվող անշարժ գույքի համար տրամադրել՝ Սևան համայնք, գ․ Գեղամավան 2-րդ փողոց թիվ 26 բնակելի տուն հասցե։ 2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։