Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով քաղ․ Սերժիկ Անտոնյանի լիազոր անձ՝ Սայաթ Անտոնյանի դիմումը՝ ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի Սերժիկ Անտոնյանին պատկանող Գեղարքունիքի մարզի, Սևան համայնք, գյուղ Դդմաշեն հասցեում գտնվող /կադաստրային ծրագիր՝ 05-030-0043-0011/ անշարժ գույքի համար նոր հասցե տրամադրելու մասին, որոշում եմ.
1. Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, գյուղ Դդմաշեն հասցեում գտնվող անշարժ գույքի համար տրամադրել՝ Սևան համայնք, գյուղ Դդմաշեն, 8-րդ փողոց, թիվ 7 բնակելի տուն հասցե: 2. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է՝ օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու հաջորդող օրվանից։