Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Սևան համայնքի տարածքում արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասների և գնահատման գործընթացը կազմակերպելու նպատակով ստեղծված հանձնաժողովի 2025 թվականի սեպտեմբերի 24-ի ակտը, համաձայն որի՝ սեպտեմբերի 18-ին տեղացած հորդառատ անձրևի և կայծակի հետևանքով ամբողջովին այրվել է Գեղարքունիքի մարզի Նորաշեն բնակավայրի 3-րդ փողոց թիվ 8 հասցեում գտնվող անանսագոմը, մարագը, պանրի արտադրամասը, շուրջ 100հակ անասնակեր, բնակիչը կրել է նյութական լուրջ վնաս, ինչպես նաև քաղաքացի Գ. Գրիգորյանի դիմումը և տեղում կատարված լուսանկարները ՝ 1. Սևան համայնք, գ. Նորաշեն, 3-րդ փողոց թիվ 8 հասցեում հաշվառված և բնակվող Գոռ Ալեքսանդրի Գրիգորյանին՝ որպես կրած վնասի փոխհատուցում, տրամադրել 200.000 դրամ՝ գումարը փոխանցելով «Ակբա բանկ» ԲԲԸ-ի 220201444704000 հաշվեհամարին: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |