Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ մասով, 48-րդ հոդվածով «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 35-րդ հոդվածի 5-րդ մասով, հիմք ընդունելով Սևան համայնքի ավագանու՝ 2025 թվականի փետրվարի 12-ի՝ «Սևան համայնքում սոցիալական աջակցության ոլորտի սոցիալական ծառայությունների տրամադրման տեսակները, սոցիալական աջակցություն ստացող խմբերի ցանկը և չափորոշիչները սահմանելու մասին» N 13-Ա որոշումը, հիմք ընդունելով Սևան համայնք, գ. Ծաղկունք, 4 փողոց, 9 տուն հասցեի բնակիչ Եգոր Մկրտչյանի դիմումը, համաձայն որի՝ կինը՝ Էլեոնորա Արշակի Աղաբաբյանը, 2-րդ խմբի հաշմանդամ է, առողջական վիճակի կտրուկ վատթարացման պատճառով ստացիոնար բուժում է անցել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում, ընտանիքը գտնվում է ֆինանսական ոչ կայուն վիճակում,
1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, գ. Ծաղկունք, 4 փողոց, 9 տուն հասցեում հաշվառված և բնակվող Էլեոնորա Արշակի Աղաբաբյանին, որպես ստացիոնար բուժման ծախսի փոխհատուցում՝ տրամադրել 100.000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից ներկայացված հիվանդանոցային ծախսերի վճարման վերաբերյալ անդորրագիր ներկայացնելուց հետո:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: