Այսօր: Չորեքշաբթի, 12 Նոյեմբերի 2025թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 64
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 86-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի ՍԵՎԱՆ համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. ՍԵՎԱՆ, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 սեպտեմբերի 2025 թվականի N 86-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՆՎԻՐԱԲԵՐՎԱԾ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ «ԿՈՏԱՅՔԻ ԵՎ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԿԹԿ» ՍՊԸ-ԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, հիմք ընդունելով այն, որ Սևան համայնքում իրականացում է Շվեդիայի կողմից ֆինանսավորվող «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» ծրագրի՝ «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի աղբահանության բարելավմանն ուղղված աջակցություն» ենթածրագիրը, որի շրջանակներում կոշտ կենցաղային թափոնների տեսակավորման համակարգի ներդրման նպատակով «Հայաստանի ամերիկյան համալսարան» հիմնադրամի կողմից Սևան քաղաքին նվիրաբերվել է թափոնատար մեքենա, Սևանի համայնքապետարանի և «Հայաստանի ամերիկյան համալսարան» հիմնադրամի միջև 2025 թվականի հուլիսի 29-ին կնքվել է նվիրաբերության պայմանագիր, Սևան համայնքի տեղական իշխանության կողմից քաղաքում իրականացվող տեսակավորվող թափոնների հավաքման գործընթացն արտապատվիրակվել է «Կոտայքի Եվ Գեղարքունիքի մարզի ԿԿԹԿ» ՍՊԸ-ին՝ 

1. Սևանի համայնքապետարանի և «Հայաստանի ամերիկյան համալսարան» հիմնադրամի միջև կնքված նվիրաբերության պայմանագրի շրջանակներում Սևան քաղաքին նվիրաբերված 2025 թվականի արտադրության VOLVO FL 4X2 ATRIK մակնիշի 361 DF 61 պետհամարանիշի թափոնատար մեքենան անհատույց օգտագործման իրավունքով՝ 10 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Կոտայքի և Գեղարքունիքի մարզի ԿԿԹԿ» ՍՊԸ-ին Սևան քաղաքում տեսակավորման համակարգի համար տեղադրված թափոնամաններից թափոնների տեղափոխման և ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի սանիտարական աղբավայրում նախատեսված տարածքում տեղադրման աշխատանքներն իրականացնելու նպատակով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:


Կողմ -17

ՄՈՒՐԱԴՅԱՆ ՍԱՐԳԻՍ

ԱՆՏՈՆՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ

ԱՎԱԳՅԱՆ ԿԱՄՈ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՐՍԵՆ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԲԱԳՐԱՏ

ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ՍԵՎԱԿ

ԹՈՐՈՍՅԱՆ ԽԱՉԻԿ

ԽԱԼԱՖՅԱՆ ՆՈՐԻԿ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ՌՈԲԵՐՏ

ՀԱԿՈԲՅԱՆ ՎԱՐԱԶԴԱՏ

ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՄԱԿԻՉ

ՇՈՒՇԱՆՅԱՆ ԳԱՅԱՆԵ

ՍԱՂԱԹԵԼՅԱՆ ՎԱՀԵ

ՍԱՐԳՍՅԱՆ ԺԱՆՆԱ

ՍԱՐԳՍՅԱՆ ՆԵԼՍՈՆ

ՍԵԴՐԱԿՅԱՆ ՆՎԵՐ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ԷԴՎԱՐԴ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner