Այսօր: Շաբաթ, 18 Մայիսի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 34
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ազդարարման համակարգ 2023-2024թթ.
2023,Դեկտեմբեր 18 - 2024,Դեկտեմբեր 31
ՃՈ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ
2023,Մայիս 10 - 2024,Դեկտեմբեր 31
ՏԱ պատասխանատու
2022,Հուլիս 21 - 2024,Դեկտեմբեր 24
ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՐԳ
2021,Հոկտեմբեր 25 - 2024,Դեկտեմբեր 31

ՀԱՐՑՈՒՄ

Երկուշաբթի, 25 Հուլիսի 2022թ.
Երբ շշնջում են նաև ափսեները

Նախօրեին Սևանի քաղաքային զբոսայգում տեղի ունեցավ «Շշնջացող ափսեներ» գիտարձանի բացման հանդիսավոր արարողությունը:
Հուլիսյան հերթական օրը դարձել էր իրադարձային ոչ միայն գիտարձանի հեղինակի, այլ նաև սևանցիների համար, ու կարմիր ժապավենն էլ հուշում էր, որ համայնքում ավելանում է էլի մեկ հետաքրքիր վայր:
Ինչպես նշում է «Շշնջացող ափսեներ»-ի հեղինակ Գայանե Կարապետյանը, նախագծի հիմնական նպատակը գիտության հանրայնացումն է, տվյալ դեպքում ձայնի տարածման հատկությունների բացահայտումը գիտարձանի միջոցով: «Գիտարձանի գաղափարը ծնվեց դեռևս 3 տարի առաջ, երբ ԱՄՆ-ի Սան Ֆրանցիսկո քաղաքում տեսանք ակուստիկ հայելիներ, որոնք պատրաստված էին բրոնզից:
Հետագայում ուսումնասիրեցի երևույթը և հասկացա, որ աշխարհում նման գիտարձանները շատ քիչ են, այն էլ` միայն զարգացած երկրներում: Որոշեցի, որ այդպիսին պիտի կառուցվի նաև Հայաստանում»,- իր ֆեյսբուքյան էջում մասնավորեցրել է Գայանե Կարապետյանը:
Գաղափարը միս ու արյուն է ստացել Awesome Foundation Yerevan-ի կողմից ֆինանսական միջոցներ տրամադրելու շնորհիվ: Համբերատարության, ճիշտ համագործակցության, պրպտուն աշխատանքի շնորհիվ գիտարձանի ստեղծումը դարձավ իրողություն և գտավ իր մնայուն տեղը:
Ու այդ ճանապարհին Գայանեին օգնության հասան ու աջակցության ձեռք մեկնեցին մի շարք կազմակերպություննե ու անհատներ, նրա ընտանիքի անդամներն ու ընկերները, որոնք հավատացին նրան, վստահեցին ու չսխալվեցին: Գայանեն խոստովանում է, որ նախագծի վրա ծախսվել է ավելի շատ ժամանակ և գումար, քան նախատեսված էր, և հույս ունի, որ խնամքով ու հոգատարությամբ կվերաբերեն գիտարձանին, և այն երկար տարիներ կծառայի իր նպատակին:
Գիտարձանը բացված է, Շշնջացող ափսեներն արդեն բոլորի սեփականությունն են, իսկ ցուցանակներն այցելուներին կհուշեն` ինչպես օգտվել դրանից: Սևան համայնքը Գայանե Կարապետյանին և նրա նման երիտասարդների շնորհիվ պետք է դառնա ինքնաբավ, ուժեղ, կայացած ու ներկայանալի:
Գայանեին էլ մաղթենք նորանոր հաջողություններ ու բացահայտումներ գիտության անծայրածիր աշխարհում, որոնք մի օր կրկին հանգրվանելոււ են Սևանում:





ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner