Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով «ԳԵՎՄԻԿ» ՍՊԸ-ի տնօրեն Հրայր Աթանեսյանի լիազոր անձ Արեգ Սեդրակյանի դիմումը` սեփականության իրավունքով «ԳԵՎՄԻԿ»ՍՊԸ-ին պատկանող, Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, գ․ Գեղամավան, Գեղամավան-Գագարին խճուղի թիվ 62 / 8 հասցեում գտնվող 5․5933հա մակերեսով հողատարածքը /վկայական` 22032022-05-0010/ առանձնացնելու և առանձնացված հողամասերի համար նոր հասցեներ տրամադրելու մասին, որոշում եմ.
1. Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, գ. Գեղամավան, Գեղամավան-Գագարին խճուղի թիվ 62 / 8 հասցեում գտնվող 5.5933հա մակերեսով հողատարածքը, համաձայն ներկայացվող հատակագծերի, բաժանել 3 միավոր գույքի և տրամադրել հասցեներ`
1.1 առաջին միավոր գույքի՝ 30223․8քմ մակերեսով հողատարածքի համար տրամադրել Սևան համայնք, գ. Գեղամավան, Գեղամավան-Գագարին խճուղի թիվ 62 / 8 հողամաս հասցե;
1.2 երկրորդ միավոր գույքի՝ 24781․5քմ մակերեսով հողատարածքի համար տրամադրել Սևան համայնք, գ. Գեղամավան, Գեղամավան-Գագարին խճուղի թիվ 62 / 9 հողամաս հասցե;
1.3 երրորդ միավոր գույքի՝ 928․5քմ մակերեսով հողատարածքի համար տրամադրել Սևան համայնք, գ. Գեղամավան, Գեղամավան-Գագարին խճուղի թիվ 62 / 10 հողամաս հասցե։
2. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է` «ԳԵՎՄԻԿ» ՍՊԸ-ի տնօրեն Հրայր Աթանեսյանի լիազոր անձ Արեգ Սեդրակյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: