Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, համաձայն ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ կետի, ՀՀ կառավարության` 18.05.2006թ. «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման 34-36 կետերի պահանջների, հաշվի առնելով քաղ. Հասմիկ Հարությունյանի դիմումը` Սևան համայնք, ք․ Սևան, Րաֆֆու փողոց թիվ 19 / 1 հասցեում կառուցված 44․0քմ մակերեսով ծածկը, 6․03քմ մակերեսով պաիրսպը, զբաղեցրած ու սպասարկման համար նախատեսված 229․80քմ մակերեսով հողատարածքն ուղղակի գործարքով իրեն վաճառելու մասին, նկատի ունենալով, որ որ ավտոտնակը և զբաղեցրած հողատարածքը ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողատեսք չեն հանդիսանում, որոշում եմ.
1. Սևան համայնք, ք․ Սևան, Րաֆֆու փողոց թիվ 19 / 1 հասցեում գտնվող, Սևան համայնքի ղեկավարի` 02․03․2023թ․ թիվ 255-Ա որոշմամբ օրինական և համայնքային սեփականություն ճանաչված, 24.05.2023թ. պետական գրանցում ստացած 44․0քմ մակերեսով ծածկը՝ 1քմ՝ 3346դրամ, 6․03քմ մակերեսով պարիսպը՝ 1քմ՝ 3346դրամ, զբաղեցրած ու սպասարկման համար նախատեսված 229․80քմ մակերեսով հողատարածքը՝ 1քմ՝ 2887․5 դրամ, ուղղակի գործարքի միջոցով վաճառել ՀՀ կառավարության` 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 34-րդ կետով սահմանված գնման նախապատվությունը ստանալուց հետո` 15 աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան դիմում ներկայացրած ք․ Կապան, Ռ․Մինասյան փողոց թիվ 12 / 27 բնակարանի բնակիչ Հասմիկ Հարությունյանին:
2. Քաղ. Հասմիկ Հարությունյանի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր և սահմանել, որ առուվաճառքի հետ կապված ծախսերն իրականացվում են գնորդի հաշվին:
3. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:
4. Սույն որոշումն ուժի մեջ է՝ Հասմիկ Հարությունյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: