Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 16)-րդ ենթակետի, 18-րդ հոդվածի 1-ին կետի 21)-րդ ենթակետի, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով քաղաքացի Մերուժան Հակոբյանի դիմումը, ինչպես նաև նկատի ունենալով, որ Մերուժան Հակոբյանի ընտանիքը մշտապես բնակվում է նշված հասցեում, որի վերաբերյալ առկա են համապատասխան փաստաթղթեր`
1. Համայնքային սեփականություն հանդիսացող, ՀՀ Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, ք. Սևան, գ. Գագարին, Գայի փողոց, 1 շենք, 1 հասցեում գտնվող 45.98քմ մակերեսով բնակարանն անհատույց սեփականության իրավունքով տրամադրել /նվիրել/ ք. Սևան, գ. Գագարին, Թումանյան փողոց, 5 շենք, 5 բնակարանի բնակիչ Մերուժան Գարեգինի Հակոբյանին։
2. Քաղաքացու հետ կնքել բնակարանի նվիրատվության պայմանագիր։
3. Սույն որոշմամբ ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման:
4. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: