Այսօր: Շաբաթ, 4 Մայիսի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 21
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 28-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 մարտի 2022 թվականի N 28-Ա

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ / ԲՆԱԿԱՎԱՅՐԻ / ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԻ ԼՐԱՄՇԱԿՄԱՆ` ԳԱԳԱՐԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՆԵՐԱՌՄԱՄԲ ՆԱԽԱԳԾԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 42-րդ ենթակետով, ՀՀ Հողային օրենսգրքի 48.1 հոդվածի 6-րդ կետով, 66-րդ հոդվածով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143 հոդվածով, ՀՀ կառավարութան՝ 04.06.2020թ. N1023-Ն որոշման, 19.11.2019թ. ՀՕ-225-Ն ՀՀ օրենքի, նկատի ունենալով, որ կառուցապատման նպատակով զբաղեցված հողատարածքները չեն հանդիսանում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողատարածքներ և հիմք ընդունելով ՀՀ վարչապետի` 2009 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների /բնակավայրերի / քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 12.03.2016 թվականի «Կառուցապատման իրավունքով զբաղեցված շենք-շինությունները նվիրաբերելու և հողատարածքը ուղղակի վաճառքի կարգով օտարելու մասին» թիվ 18 եզրակացությունը` 

1. Սևան համայնքում հողատարածքների նշանակությունները համապատասխանեցնել Սևան համայնքի / բնակավայրի / լրամշակված գլխավոր հատակագծին:
2. Կառուցապատման և վարձակալության իրավունքով զբաղեցված հողատարածքները, դրանցով ծանրաբեռնված շենք-շինությունները ճանաչել համայնքային սեփականություն և կատարել պետական գրանցում:
3. Համաձայն ներկայացվող դիմումների` կառուցապատման և վարձակալության իրավունքով զբաղեցրած հողատարածքներն ուղղակի վաճառքի կարգով օտարել կառուցապատողներին և վարձակալներին` ըստ գոտիների՝ հողի կադաստրային արժեքը վճարելու պայմանով:
4. Համաձայն ներկայացվող դիմումների` գոյություն ունեցող հասարակական, արդյունաբերական, բնակելի և այլ նշանակության օբյեկտների` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հատկացված, ինչպես նաև հողամասերի ընդլայնումը կատարել ուղղակի վաճառքի ձևով` տվյալ պահին գործող հողի կադաստրային արժեքը վճարելու պայմանով:
5. Կառուցապատողներին նվիրաբերել իրենց կողմից և իրենց միջոցներով կառուցված շենք-շինությունները:
6. Սույն որոշումն ուժի մեջ է` 2022թվականի հունվարի 1-ից:


Կողմ -21

ԱՆՏՈՆՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ

ԱՎԱԳՅԱՆ ԿԱՄՈ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՐՍԵՆ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԲԱԳՐԱՏ

ԱՖԻՅԱՆ ԱՐՍԵՆ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐԱՅԻԿ

ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ՍԵՎԱԿ

ԹՈՐՈՍՅԱՆ ԽԱՉԻԿ

ԽԱԼԱՖՅԱՆ ՆՈՐԻԿ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ՌՈԲԵՐՏ

ՀԱԿՈԲՅԱՆ ԱՐՄԵՆ

ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՄԱԿԻՉ

ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՄԱՆ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԴԱՎԻԹ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱՐՍԵՆ

ՄԵԼՔՈՆՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ՍԱՂԱԹԵԼՅԱՆ ՎԱՀԵ

ՍԱՐԳՍՅԱՆ ԺԱՆՆԱ

ՍԱՐԳՍՅԱՆ ՆԵԼՍՈՆ

ՍԵԴՐԱԿՅԱՆ ՆՎԵՐ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ԷԴՎԱՐԴ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner