Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ կառավարության` 02.02.2002թ. թիվ 88 և 29.12.2005թ. 2387-Ն որոշումներով, հիմք ընդունելով ք. Սևան, Ս․Սևանեցու փողոց թիվ 18 / 2 բնակարանի բնակիչ Յուրիկ Աբգարյանի դիմումը` սեփականության իրավունքով իրեն պատկանող, Սևան համայնք, ք. Սևան, Նաիրյան փողոց թիվ 187 / 42 հասցեում գտնվող բացվածքի գործառական նշանակությունը փոխելու մասին, ինչպես նաև նկատի ունենալով, որ բացվածքում չեն կատարվել կոնստրուկտիվ փոփոխություններ, չկա անհրաժեշտություն շինարարության թույլտվության տրամադրման, որոշում եմ.
1. Սևան համայնք, ք. Սևան, Նաիրյան փողոց թիվ 187 / 42 հասցեում գտնվող բացվածքի նպատակային նշանակությունը փոխել բնակելի նշանակության, գործառական նշանակությունը` բնակարանի:
2. Սևան համայնք, ք. Սևան, Նաիրյան փողոց թիվ 187 / 42 հասցեում գտնվող անշարժ գույքի համար տրամադրել Սևան համայնք, ք. Սևան, Նաիրյան փողոց, 187 շենք թիվ 42 բնակարան հասցե:
3. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար:
4. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։