Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, ՀՀ կառավարության` 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 25, 27, 32 կետերով, հիմք ընդունելով քաղ. Աշոտ Բաղյանի դիմումը` ք. Սևան, Նաիրյան փողոց թիվ 175 հասցեում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքի 27 բնակարանին կից ինքնակամ կատարված շինարարական աշխատանքներն օրինականացնելու մասին, ինչպես նաև նկատի ունենալով, որ կատարված շինարարական աշխատանքների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հաշվի առնելով, որ ներկայացված է ք. Սևան, Նաիրյան փողոցի թիվ 175 բազմաբնակարան շենքի սեփականատերերի գրավոր համաձայնությունը, որոշում եմ.
1. Ք. Սևան, Նաիրյան փողոց թիվ 175 բազմաբնակարան շենքի սեփականատերերին անհատույց փոխանցվող հողատարածքի վրա ինքնակամ կառուցված 15.7քմ մակերեսով բնակարանը /ներքին մակերեսը՝ 15.36քմ/ ճանաչել օրինական /հաշվառման տեղեկանք՝ 2023ZMDVS8 /՝ համայնքի բյուջե մուծելով օրինականցվող շինությունների յուրաքանչյուր 1քմ-ի համար՝ 501.9 դրամ:
2. Սույն որոշման ընդունման օրվանից սահմանված գումարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում` սույն որոշումը համարվում է ուժը կորցրած:
3. Օրինական ճանաչել ք. Սևան, Նաիրյան փողոց թիվ 175 շենքում առկա ինքնակամ կառույցները:
4. Սույն որոշմամբ օրինականացված բնակելի նշանակության բնակարանի պետական գրանցումը հիմք է նաև զբաղեցրած հողամասի նկատմամբ շենքի բնակարանների և ոչ բնակելի տարածքների սեփականատերերի ընդհանուր բաժնային սեփականության փոփոխության գրանցման համար:
5. Սույն որոշումն ուժի մեջ է՝ օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։