Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով քաղ. Սամվել Մանուկյանի դիմումը՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող, ք․ Սևան, 4-րդ դպրոցի հարավային մաս հասցեում գտնվող հողամասի /վկայական՝ 1059109, տրված՝ 30․11․2004թ․/ համար նոր հասցե տրամադրելու մասին, որոշում եմ.
1 Ք․ Սևան, 4-րդ դպրոցի հարավային մաս հասցեում գտնվող հողամասի համար տրամադրել Սևան համայնք, ք․ Սևան Ք․ Քըրքորյան փողոց թիվ 4 / 1 հողամաս հասցե:
2 Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար:
3 Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։