Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով քաղ․ Գագիկ Ծառուկյանի լիազոր անձ Կարեն Գրիգորյանի դիմումը՝ վարձակալության իրավունքով Գագիկ Ծառուկյանին պատկանող, ք․ Սևան Հրազդան գետի սկզբնամասից հարավ-արևելք հասցեում գտնվող անշարժ գույքի /վկայական՝ 2386489, տրված՝ 15.06.2018թ․ / համար նոր հասցե տրամադրելու մասին, որոշում եմ.
1 Սևան համայնք, ք․ Սևան, Հրազդան գետի սկզբնամասից հարավ-արևելք հասցեում գտնվող անշարժ գույքի համար տրամադրել Սևան համայնք, ք․ Սևան, Հանգստի գոտու 3-րդ փողոց թիվ 46 հանգստյան տուն հասցե:
2 Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար:
3 Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։