Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով քաղ. Վարդիշաղ Թովմասյանի դիմումը՝ վարձակալության իրավունքով իրեն պատկանող, ք․ Սևան, Գրիբոյեդով 3 շենքից հյուսիս հասցեում գտնվող անշարժ գույքի /կադաստրային ծածկագիր՝ 05-004-0015-0001/ համար նոր հասցե տրամադրելու մասին, որոշում եմ.
1 Ք․ Սևան, Գրիբոյեդով 3 շենքից հյուսիս հասցեում գտնվող անշարժ գույքի համար տրամադրել Սևան համայնք, ք․ Սևան, Ա․ Գրիբոյեդովի փողոց թիվ 3 / 44 ավտոտնակ հասցե:
2 Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար:
3 Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։