Այսօր: Երեքշաբթի, 25 Հունիսի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 45
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 1190-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 մայիսի 2024 թվականի N 1190-Ա

ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143 կետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. 2387-Ն որոշմամբ, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի՝ 22․12․2009թ․ N1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների /բնակավայրերի/ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերտեսչական հանձնաժողովի դրական եզրակացությունը Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, գ. Լճաշեն հասցեում գտնվող 0.2185հա մակերեսով հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոփոխելու մասին, որոշում եմ. 

1. Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, գ. Լճաշեն հասցեում գտնվող, գյուղատնտեսական՝ նպատակային նշանակության, արոտավայր՝ գործառնական նշանակության 0․2185հա մակերեսով հողամասը /կադաստրային ծածկագիր՝ 05-040-0208-0213/, համաձայն ներկայացվող հատակագծերի, բաժանել 2 մասի՝ 0․13358հա և 0․08492հա մակերեսներով հողատարածքների:
2. Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, գ. Լճաշեն հասցեում գտնվող, գյուղատնտեսական՝ նպատակային նշանակության, արոտավայր՝ գործառնական նշանակության 0․13358հա մակերեսով հողատեսքի գյուղատնտեսական՝ նպատակային նշանակությունը փոխել բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ հասարակական հողատեսքի՝ տրամադրելով Սևան համայնք, գ․ Լճաշեն, Սևան-Գավառ մայրուղի 2-3կմ թիվ 20 հողամաս հասցե։
3. Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, գ. Լճաշեն հասցեում գտնվող, գյուղատնտեսական՝ նպատակային նշանակության, արոտավայր՝ գործառնական նշանակության 0․08492հա մակերեսով հողատարածքի նպատակային նշանակությունը փոխել հատուկ պահպանվողի, գործառնական նշանակությունը՝ հանգստի համար նախատեսված օբյեկտների հողատեսքի՝ տրամադրելով Սևան համայնք, գ․ Լճաշեն, Սևան-Գավառ մայրուղի 2-3կմ թիվ 20 / 1 հողամաս հասցե։
4. Պետական գրանցման ծախսերն իրականացվում են համաձայն Սևան համայնքի ղեկավարի՝ 03․01․2024թ․ N 2-Ա որոշման 1-ին կետի:
5. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner