Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով գ. Վարսեր, 7-րդ փողոց, 1-ին փակուղի, թիվ 18 տան բնակիչ Գառնիկ Վաղոյի Մարգարյանի դիմումը՝ 18.02.2003թ. N2 որոշմամբ իրեն անհատույց տրամադրված 0.12հա մակերեսով, 05-086-0009-0020 կադաստրային ծածկագրով հողատարածքը համայնքային սեփականություն ճանաչելու և անհատույց սեփականության իրավունքով Ժիրայր, Արսեն, Վոլոդյա Գալստյաներին և Աշխեն Մովսիսյանին տրամադրելու մասին,
1. Սևան համայնք, գ. Վարսեր, 12-րդ փողոց թիվ 94 հասցեում գտնվող, 05-086-0009-0020 կադաստրային ծածկագրով, 0.12հա մակերեսով հողատարածքը ճանաչել համայնքային սեփականություն և անհատույց սեփականության իրավունքով տրամադրել Ժիրայր Վոլոդյայի Գալստյանին, Արսեն Ժիրայրի Գալստյանին, Վոլոդյա Ժիրայրի Գալստյանին և Աշխեն Գարուշի Մովսիսյանին։
2. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման: 3. Սույն որոշումն ուժի մեջ է` հրապարակմանը հաջորդող օրվանից: