Այսօր: Կիրակի, 30 Հունիսի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 40
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 1443-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 հունիսի 2024 թվականի N 1443-Ա

ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԻՆՔՆԱԿԱՄ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ, ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով , ՀՀ կառավարության` 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշմամբ,  հիմք ընդունելով Մելիք Խաչատրյանի լիազոր անձ Կարեն Լևոնյանի դիմումը՝ ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի Մելիք Խաչատրյանին պատկանող, ք․ Սևան, Օրբելու փողոց թիվ 6 հասցեում գտնվող, անհատական բնակելի տան կառուցման համար հատկացված 1650քմ մակերեսով հողատարածքում մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված կիսակառույց բնակելի նշանակության շինություններն ինքնակամ ճանաչելու մասին, նկատի ունենալով, որ դրանք չեն գտնվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ. 

1. Ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի Մելիք Ռոբերտի Խաչատրյանին /ծնված 21․01․1970թ․/ պատկանող, ք․ Սևան, Օրբելու փողոց թիվ 6 հասցեում գտնվող, անհատական բնակելի տան կառուցման համար հատկացված 1650քմ մակերեսով հողատարածքին կից՝ 285․3քմ մակերեսով հողատարածքի նկատմամբ ճանաչել Մելիք Խաչատրյանի սեփականության իրավունքը։
2. Մելիք Խաչատրյանին պատկանող, ք․ Սևան, Օրբելու փողոց թիվ 6 հասցեում գտնվող 1935․3քմ մակերեսով հողատարածքում 1975թ․ կառուցված 159․83քմ մակերեսով բնակելի տունը և 8․61քմ մակերեսով պարիսպը ճանաչել Մելիք Խաչատրյանի սեփական գույքը՝ տրամադրելով Սևան համայնք, ք․ Սևան, Ելենովկայի փողոց թիվ 11 / 1 բնակելի տուն հասցե, և 2005թ․ կառուցված 81․65քմ մակերեսով կիսաքանդ շինությունը /ներքին մակերեսը՝ 72․58քմ / ճանաչել ինքնակամ շինություն:
3. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner