Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Սևան համայնքի տարածքում արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձաց պատճառված վնասների գնահատման գործընթացը կազմակերպելու նպատակով ստեղծված մշտական հանձնաժողովի կողմից Սևան համայնքի Սեմյոնովկա բնակավայրում ուժեղ քամու հետևանքով կրած վնասների ուսումնասիրության արդյունքները, կազմված ակտը, Սեմյոնովկա բնակավայրի բնակիչների դիմումները, ՀՀ ՆԳՆ փրկարարական ծառայության կողմից ստացված գրությունը, Սևան համայնքի ավագանու՝ 18 հունիսի 2024 թվականի N 98-Ա որոշումը՝
1. Որպես դրամական փոխհատուցում՝ Սեմյոնովկա բնակավայրի բնակիչ Ալիկ Անատոլիի Միրզոյանին տրամադրել 15.000 դրամ, Սամվել Համբոյի Համբարձումյանին՝ 20.000 դրամ, Պարգև Գուրգենի Մովսիսյանին՝ 40.000 դրամ, Արաքսյա Պարգևի Քոչարյանին՝ 15.000 դրամ, Գագիկ Խաժակի Քոչարյանին՝ 50.000 դրամ, Ռոզա Գառնիկի Թաթարյանցին՝ 40.000 դրամ, Վարուժան Խանագի Մինասյանին՝ 250.000 դրամ, սեփականության իրավունքով պատկանող առանձնատների տանիքների վերանորոգման և հիմնանորոգման համար:
2. Սույն որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։