Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով քաղ. Դերենիկ Բարսեղյանի դիմումը՝ ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի իրեն պատկանող, Սևան համայնք, գյուղ Լճաշեն հասցեում գտնվող անշարժ գույքի / կադաստրային ծածկագիր՝ 05-040-0046-0026/ համար նոր հասցե տրամադրելու մասին, որոշում եմ.
1 Սևան համայնք, գյուղ Լճաշեն հասցեում գտնվող անշարժ գույքի համար տրամադրել Սևան համայնք, գյուղ Լճաշեն, 2-րդ փողոց թիվ 4 բնակելի տուն հասցե:
2 Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար:
3 Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։