|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
10 նոյեմբերի 2023 թվականի N 106-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԶԲՈՍԱՅԳՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներով, հիմք ընդունելով ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) «Կանայք քաղաքականության, հանրային կառավարման և քաղաքացիական հասարակության մեջ» ծրագիրը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՕքսԵՋեն հիմնադրամի հետ համագործակցությամբ, ինչպես նաև՝ ՄԹ Լավ կառավարման հիմնադրամի ֆինանսավորմամբ, հայտարարված դրամաշնորհային ծրագրերի մրցույթը` Համայնքի ղեկավարին կից կանանց և երիտասարդների խորհրդակցական մարմինների (ԿԵԽՄ) անդամների համար, այն, որ Սևան համայնքի ղեկավարին կից` կանանց և երիտասարդների խորհրդակցական մարմնի կողմից դրամաշնորհային մրցույթին ներկայացվել է «Թող լինի այգի» ծրագրային նախագիծը, որը համաֆինանսավորվելու է Սևանի համայնքապետարանի և ՄԱԶԾ կողմից` 1. Հավանություն տալ Սևան համայնքի Սևան համայնքի քաղաքային զբոսայգում իրականացվելիք «Թող լինի այգի» ծրագրին: 2. Սևան համայնքի ղեկավարին կից կանանց և երիտասարդների խորհրդակցական մարմնի (ԿԵԽՄ) անդամների կողմից ծրագրի վերջնական նախագիծը և բյուջեն ներկայացնելուց հետո թույլատրել կատարելու համաֆինանսավորում` ծրագրի ընդհանուր բյուջեի 20 տոկոսի չափով: 3. Ծրագիրը մեկնարկելուց առաջ հրավիրել հանրային լսում: 4. Սույն որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |
Կողմ -16 ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ԱՐՄԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՐՍԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԲԱԳՐԱՏ ԱՖԻՅԱՆ ԱՐՍԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐԱՅԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՌՈԲԵՐՏ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՄԱԿԻՉ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՄԱՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱՐՍԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՇՈՒՇԱՆՅԱՆ ԳԱՅԱՆԵ ՍԱՂԱԹԵԼՅԱՆ ՎԱՀԵ ՍԱՐԳՍՅԱՆ ԺԱՆՆԱ ՍԵԴՐԱԿՅԱՆ ՆՎԵՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԷԴՎԱՐԴ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|