Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝
1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի ավագանու` 2025 թվականի ապրիլի 15-ի «ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Ծաղկունք բնակավայրում փողոցներ անվանակոչելու մասին» N 43-Ա որոշման մեջ կատարել փոփոխություն և լրացում`
1) «Սևան համայնք, գ. Ծաղկունք, 14-րդ փողոց, Սևան համայնք, գ. Ծաղկունք, 15-րդ փողոց» բառերի փոխարեն կարդալ «Սևան համայնք, գ. Ծաղկունք, 13-րդ փողոց, 1-ին նրբանցք, 2-րդ նրբանցք, 3-րդ նրբանցք, 4-րդ նրբանցք, 5-րդ նրբանցք» բառերը։
2) «Սևան համայնք, գ. Ծաղկունք, 13-րդ փողոց» բառերից հետո կարդալ «Սևան համայնք, գ. Ծաղկունք, 6-րդ փողոց, 3-րդ նրբանցք» բառերը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: