|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի ՍԵՎԱՆ համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. ՍԵՎԱՆ, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
16 ապրիլի 2025 թվականի N 779-Ա |
«ՄՄՄԸՆԴՌ» ՍՊԸ–Ի ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՊԱՄՈՆՏԱԺՄԱՆ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 42-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի, ՀՀ «Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետի, Սևան համայնքի ղեկավարի՝ 05.03.2025թ. թիվ 479-Ա որոշման 2-րդ կետի պահանջներով, ինչպես նաև հաշվի առնելով, որ «ՄՄՄԸՆԴՌ» ՍՊԸ–ին օգտագործման իրավունքով պատկանող հողատարածքը հանդիսանում է «Սևան ազգային» պարկ ՊՈԱԿ–ին անհատույց օգտագործման իրավունքով պատկանող բնության հատուկ պահպանվող տարածք, որոշում եմ. 1. Պահանջել «ՄՄՄԸՆԴՌ» ՍՊԸ–ի տնօրեն Սեյրան Գուլանյանից ապամոնտաժելու (քանդելու) ՍՊԸ–ին օգտագործման իրավունքով պատկանող հողատարածքում կառուցված ինքնակամ շինությունները։ 2. Պահանջել «ՄՄՄԸՆԴՌ» ՍՊԸ–ի տնօրեն Սեյրան Գուլանյանից շինություններն ինքնակամ ապամոնտաժելու մինչև 2025թվականի հուլիսի 15-ը։ 3.Սույն որոշման 2-րդ կետի պահանջը չկատարելու դեպքում՝ ինքնակամ շինությունների քանդման հարցը լուծել օրենքով սահմանված կարգով։ 4․ Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան երկու ամսվա ընթացքում։ 5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում առձեռն կամ օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|