Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 17-րդ կետով, ՀՀ կառավարության`29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ, ՀՕ-510-Ն օրենքի 4-րդ կետով և հիմք ընդունելով քաղ. Գագիկ Ստեփանյանի դիմումը` Վարսեր համայնքի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի՝ 22․04․1991թ․ N 7 նիստի որոշմամբ Վարսեր համայնքում անհատական բնակելի տան կառուցման ու սպասարկման համար Նարինե Նավասարդյանին, Գագիկ, Գնունի և Նարեկ Ստեփանյաններին հատկացված 1200քմ մակերեսով հողատարածքում մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության շինությունների նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու և նոր հասցե տրամադրելու մասին, ինչպես նաև նկատի ունենալով, որ դրանք չեն գտնվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.
1. Վարսեր համայնքի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի՝ 22․04․1991թ․ N 7 նիստի որոշմամբ՝ Վարսեր համայնքում անհատական բնակելի տան կառուցման ու սպասարկման համար Նարինե Նավասարդյանին, Գագիկ, Գնունի և Նարեկ Ստեփանյաններին հատկացված 1200քմ մակերեսով հողատարածքին կից՝ 376․5քմ մակերեսով հողատարածքի և մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված 79․74քմ մակերեսով ավտոտնակի / ներքին մակերեսը` 60․47քմ /, 46․32քմ մակերեսով խոhանոցի /ներքին մակերեսը՝ 35․09քմ/ և 3․71քմ մակերեսով պարսպի նկատմամբ ճանաչել Նարինե Նավասարդյանի, Գագիկ, Գնունի և Նարեկ Ստեփանյանների սեփականության իրավունքը՝ տրամադրելով Սևան համայնք, գ․ Վարսեր, 11-րդ փողոց թիվ 80 / 1 ավտոտնակ հասցե:
2. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։