Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 25-րդ կետերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով`
1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի ավագանու՝ 2024 թվականի մայիսի 14-ի «Հայաստանի Հանրապետության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիա ստանալու և Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի կողմից 2025թվականի համար սուբվենցիոն հայտերին համաձայնություն տալու մասին» N 65-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման 1-ին մասի 1-ին կետում կատարել փոփոխություն՝ «Սևան համայնքի Դդմաշեն բնակավայրի մշակույթի տան հիմնանորոգում» ծրագրի» բառերի փոխարեն կարդալ «Սևան համայնքի Ծովագյուղ բնակավայրի մշակույթի տան շինության հիմնանորոգման աշխատանքներ» ծրագրի» բառերը,
2) որոշման 1-ին մասի 4-րդ կետում կատարել լրացում՝ «Սևան համայնքի Գագարին բնակավայրի Գայի փողոցի, Վարսեր բնակավայրի 3-րդ փողոցի հիմնանորոգման աշխատանքներ» բառերից հետո լրացնել «Դդմաշեն բնակավայրի 3-րդ, 6-րդ, 8-րդ, 9-րդ փողոցների, Ծովագյուղ բնակավայրի՝ 1-ին փողոցի 1-ին նրբ., 1-ին փողոցի 2-րդ նրբ., 2-րդ փողոցի մի մաս, 4-րդ փողոցի 1-ին փկղ., 11-րդ փողոցի, 17-րդ փողոցի, 18-րդ փողոցի 1-ին նրբ., 20-րդ փողոցի 1-ին փկղ., 24-րդ փողոցի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ նրբանցքներ, գերեզմանների հարակից տարածքի, Աստվածընկալի տարածքի և 1-ին թաղամասի ասֆալտապատման աշխատանքներ» բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից։