Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ կետով, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին, 3-րդ կետերով, «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի պահանջներով`
1. Հաստատել Սևան համայնքի 2016թ. բյուջեն / կցվում է N 1 հավելվածը /`
1.1 Վարչական բյուջեի եկամուտները` 516000.0 հազ. դրամ
1.2 Վարչական բյուջեի ծախսերը` 516980.2 հազ. դրամ
1.3 Վարչական բյուջեի դեֆիցիտը` 980.2 հազ. դրամ
1.4 Ֆոնդային բյուջեի եկամուտները` 250000.0 հազ. դրամ
1.5 Ֆոնդային բյուջեի ծախսերը` 250000.8 հազ. դրամ
1.6 Ֆոնդային բյուջեի դեֆիցիտը` 0.8 հազ. դրամ
2. Հաստատել համայնքի վարչական բյուջեի պահուստային ֆոնդից հատկացումը ֆոնդային բյուջե` 66300.0 հազ. դրամի չափով:
3. Հաստատել համայնքի բյուջեի եկամուտները ըստ առանձին եկամտատեսակների` համաձայն հատված 1-ի:
4. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ գործառական դասակարգման` համաձայն հատված 2-ի:
5. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ տնտեսագիտական դասակարգման` համաձայն հատված 3-ի:
6. Հաստատել համայնքի բյուջեի միջոցների տարեվերջի հավելուրդը կամ դեֆիցիտը / պակասորդը /` համաձայն հատված 4-ի:
7. Հաստատել համայնքի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղությունները կամ դեֆիցիտի / պակասորդի / ֆինանսավորման աղբյուրները` համաձայն հատված 5-ի:
8. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն`
ա) թույլատրել համայնքի ղեկավարին` կատարելու բյուջեով իրականացվող յուրաքանչյուր ծրագրի գծով սահմանված գումարի 20.0 % չափաքանակը չգերազանցող ներքին վերաբաշխումներ` ըստ տնտեսագիտական դասակարգման ծախսերի նախատեսված հոդվածների միջև,
բ) սահմանել, որ բյուջեով նախատեսված ծախսային ծրագրերի միջև վերաբաշխումների գումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել այդ ծրագրերի համար հաստատված ընդհանուր գումարի 20.0 %-ը: