Այսօր: Երեքշաբթի, 25 Հունիսի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 36
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 1176-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 մայիսի 2024 թվականի N 1176-Ա

ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆ ԳՈՒՅՔ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, 10.06.2008թ. ՀՕ-117-Ն օրենքի 1-ին հոդվածով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով քաղ Հրանտ Գուլանյանի դիմումը` Ծովագյուղ համայնքի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի՝ 14․07․1991թ․ N 4 նիստի որոշմամբ Հրանտ և Ժորա Գուլանյաններին անհատական բնակելի տան կառուցման համար սեփականաշնորհված 2000քմ մակերեսով հողատարածքը, հողատարածքում մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության շինությունները սեփական գույք ճանաչելու մասին, նկատի ունենալով, որ դրանք չեն գտնվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.

1. Ծովագյուղ համայնքի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի՝ 14․04․1991թ․ N 4 նիստի որոշմամբ՝ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքում գտնվող, անհատական բնակելի տան կառուցման համար Հրանտ Արմենակի Գուլանյանին /ծնված` 00.00․1930թ./, Ժորա Հրանտի Գուլանյանին /ծնված` 13.02.1978թ./ սեփականաշնորհված և իրենց կողմից փաստացի օգտագործվող 1944․8քմ մակերեսով հողատարածքի նկատմամբ ճանաչել Հրանտ և Ժորա Գուլանյանների սեփականության իրավունքը։
2. Հրանտ և Ժորա Գուլանյաններին պատկանող 1944․8քմ մակերեսով հողատարածքում 1982թ․ կառուցված 164․83քմ մակերեսով կիսանկուղը /ներքին մակերեսը՝ 131․46քմ/, 1982-1975թթ․ կառուցված 201․57քմ մակերեսով կառուցված բնակելի տունը /ներքին մակերեսը՝ 164․48քմ/, 1985թ․ կառուցված 6․65քմ մակերեսով կաթսայատունը /ներքին մակերեսը՝ 5․19քմ/, 1990թ․ կառուցված 56․47քմ մակերեսով ջերմոցը /ներքին մակերեսը՝ 51․69քմ/ և 1982թ․ կառուցված 26․87քմ մակերեսով աստիճանահարթակը ճանաչել Հրանտ և Ժորա Գուլանյանների սեփական գույքը՝ տրամադրելով Սևան համայնք, գ. Ծովագյուղ, 11-րդ փողոց, 2-րդ փակուղի թիվ 3 բնակելի տուն հասցե:
3. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner