Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 26-րդ, 32-րդ հոդվածի 5-րդ կետի պահանջներով, «Նախադպրոցական կրթության մասին ՀՀ օրենքով, հիմք ընդունելով ՀՀ կրթության և գիտության նախարարի` 16.05.2007թ. հրամանով սահմանված նորմատիվները, 26.01.2007թ. թիվ 29-Ն հրամանով հաստատված «ՀՀ պետական և համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների օրինակելի հաստիքացուցակի» 8-րդ հավելվածը, «Սևանի թիվ 1 «Բողբոջ» մսուր-մանկապարտեզ» և «Սևանի թիվ 4 «Գալիք» մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ների տնօրենների զեկուցագրերը, հաշվի առնելով ՆՈՒՀ-երում երեխաների հոգեկան առողջության և զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքների, ինչպես նաև «Սևանի թիվ 1 «Բողբոջ» մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում դաստիարակի հաստիքային միավոր ունենալու անհրաժեշտությունը `
1. «Սևանի թիվ 1 «Բողբոջ» մսուր-մանկապարտեզ» և «Սևանի թիվ 4 «Գալիք» մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ներում 2016թվականի սեպտեմբերի 1-ին ավելացնել հաստիքային 1-ական միավոր` հոգեբան / 0.5 դրույք /:
2. «Սևանի թիվ 1 «Բողբոջ» մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում 2016թվականի սեպտեմբերի 1-ին ավելացնել հաստիքային 1 միավոր` դաստիարակ / 1 դրույք /:
3. Ֆինանսատնտեսագիտական բաժնի պետին`
«Սևանի թիվ 1 «Բողբոջ» մսուր-մանկապարտեզ» և «Սևանի թիվ 4 «Գալիք» մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ների հաստիքացուցակներում ներառել հիշյալ հաստիքները` համապատասխան դրույքաչափերով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է` ստորագրման պահից: