Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ կետով, ՀՀ կառավարության` 18.05.2006թ. N 731-Ն որոշմամբ, 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 8-րդ, 8.1-րդ 9-րդ, 11-րդ, 18-րդ կետերով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով քաղ. Գագիկ Ստեփանյանի դիմումը՝ Սևանի քաղաքապետի՝ 20.10.1998թ. N114 որոշմամբ Գագիկ Ստեփանյանին՝ ք. Սևան Նաիրյան փողոցի թիվ 148 շենքից հարավ հատվածում անհատույց հիմունքներով տրամադրված 52.0քմ մակերեսով հողատարածքում ինքնակամ կառուցված 46.20քմ մակերեսով ավտոտնակը, օրինական ճանաչելու մասին, նկատի ունենալով որ շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.
1. Գագիկ Սերյոժայի Ստեփանյանին՝ ք. Սևան, Նաիրյան փողոց թիվ 148 շենքից հարավ հատվածում անհատույց հիմունքներով տրամադրված և փաստացի օգտագործվող 46.20քմ մակերեսով հողատարածքում ինքնակամ կառուցված 46.20քմ մակերեսով ավտոտնակի / ներքին մակերեսը՝ 37.23քմ/ կառուցման աշխատանքները ճանաչել օրինական /հաշվառման տեղեկանք՝ 2023ESNNWK/՝ համայնքի բյուջե մուծելով օրինականացվող շինությունների յուրաքանչյուր 1քմ-ի համար՝ 1969 դրամ, անշարժ գույքի համար տրամադրելով Սևան համայնք, ք. Սևան, Կ.Դեմիրճյան փողոց թիվ 3 / 16 ավտոտնակ հասցե:
2. Սույն որոշման ընդունման օրվանից սահմանված գումարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում` սույն որոշումը համարվում է ուժը կորցրած:
3. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:
4. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։