Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18- րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետի, «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի պահանջներով՝
Սևան համայնքի 2019թվականի բյուջեում կատարել հետևյալ փոփոխությունները`
ԾԱԽՍԵՐ
1. Ընդհանուր բնույթի համայնքային ծախսեր /բաժին 01, խումբ 06, դաս 1, հոդված 4269 /հատուկ նպատակային նյութերի ձեռք բերում/, ավելացնել 1000.0 հազ. դրամ, հաստատել տարեկան 1800.0հազ. դրամ:
2. Սուբսիդիա «Սևան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ /բաժին 05, խումբ1, դաս 1, հոդված 4511/, ավելացնել 3000.0 հազ. դրամ, հաստատել տարեկան 12900.0հազ. դրամ:
3. Սուբսիդիա «Գրադարանների կենտրոնացված համակարգ» ՀՈԱԿ /բաժին 08, խումբ2, դաս 1, հոդված 4511/, պակասեցնել 1000.0 հազ. դրամ, հաստատել տարեկան 9000.0հազ. դրամ:
4. Մշակութային միջոցառումների գծով ծախսեր /բաժին 08, խումբ 2, դաս 4, հոդված 4239/, պակասեցնել 2000.0 հազ. դրամ, հաստատել տարեկան 1000.0 հազ. դրամ:
5. Սուբսիդիա «Սևանի թիվ 3 «Հեքիաթ» մանկապարտեզ» ՀՈԱԿ /բաժին 09, խումբ 1, դաս 1, հոդված 4511/, պակասեցնել 1000.0 հազ. դրամ, հաստատել տարեկան 42000.0 հազ. դրամ:
6. Կեղտաջրերի գծով կառույցների և շինությունների կապիտալ նորոգումներ / բաժին 05, խումբ 2, դաս 1, հոդված 5113/, ավելացնել 2000.0 հազ. դրամ, հաստատել տարեկան 2000.0հազ. դրամ:
7. Բակային խաղերի, նստարանների տեղադրում /բաժին 06, խումբ 1, դաս 1, հոդված 5221/, պակասեցնել 2000.0 հազ. դրամ, հաստատել տարեկան 1000.0 հազ. դրամ:
8. Հաստատել համայնքի բյուջեի ճշտված թիվ 2,3 հատվածները:
9. Սույն որոշումն ուժի մեջ է` հրապարակմանը հաջորդող օրվանից: