|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի ՍԵՎԱՆ համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. ՍԵՎԱՆ, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
17 սեպտեմբերի 2025 թվականի N 97-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ ԱՂԲԱՄՈՒՂՆԵՐԸ ՓԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով այն, որ Սևան քաղաքի մի շարք բազմաբնակարան շենքերում բնակիչների դիմումների հիման վրա աղբամուղները փակվել են, Սևան համայնքում 2025 թվականի օգոստոսի 1-ից աղբահանության ծառայություններն իրականացվում են «Կոտայքի Եվ Գեղարքունիքի մարզի ԿԿԹԿ» ՍՊԸ-ի կողմից աղբահանության համար նախատեսված թափոնատար մեքենայով և Սևան քաղաքի բազմաբնակարան շենքերում տեղակայված աղբամուղներից աղբը հնարավոր չէ բեռնել, միաժամանակ ստեղծվել է հակասանիտարական իրավիճակ՝ 1. «Սևան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի միջոցով կազմակերպել և իրականացնել Սևան քաղաքի բազմաբնակարան շենքերի աղբամուղների փակման գործընթացը։ 2. Փակված աղբամուղներ ունեցող բազմաբնակարան շենքերի հարակից տարածքներում տեղադրել թափոնամաններ՝ կազմակերպելով պատշաճ աղբահանություն: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |
Կողմ -17 ՄՈՒՐԱԴՅԱՆ ՍԱՐԳԻՍ ԱՆՏՈՆՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ ԱՎԱԳՅԱՆ ԿԱՄՈ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՐՍԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԲԱԳՐԱՏ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ՍԵՎԱԿ ԹՈՐՈՍՅԱՆ ԽԱՉԻԿ ԽԱԼԱՖՅԱՆ ՆՈՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՌՈԲԵՐՏ ՀԱԿՈԲՅԱՆ ՎԱՐԱԶԴԱՏ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՄԱԿԻՉ ՇՈՒՇԱՆՅԱՆ ԳԱՅԱՆԵ ՍԱՂԱԹԵԼՅԱՆ ՎԱՀԵ ՍԱՐԳՍՅԱՆ ԺԱՆՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ ՆԵԼՍՈՆ ՍԵԴՐԱԿՅԱՆ ՆՎԵՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԷԴՎԱՐԴ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|