|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի ՍԵՎԱՆ համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. ՍԵՎԱՆ, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
19 նոյեմբերի 2024 թվականի N 146-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ, ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ, 20-րդ կետերի պահանջներով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 8-րդ, 10-րդ, 11-րդ, 13-րդ, 14-րդ հոդվածներով և 12-րդ հոդվածի 1-ին մասի 17)-րդ կետի պահանջներով` 1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում 2025 թվականի համար տեղական տուրքերը և դրույքաչափերը ` համաձայն հավելված 1-ի: 2. Սահմանել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի 2025 թվականի համար տեղական վճարների տեսակներն ու դրույքաչափերը` համաձայն հավելված 2-ի: 3. Սահմանել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի տարածքում 2025 թվականի համար աղբահանության վճարների դրույքաչափերը` համաձայն հավելված 3-ի: 4. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի տարածքում բոլոր տուրքերի և վճարների համար սահմանվում են միասնական դրույքաչափեր: 5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025թվականի հունվարի 1-ին: |
Կողմ -16 ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ԱՐՄԵՆ ԱՆՏՈՆՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ ԱՎԱԳՅԱՆ ԿԱՄՈ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԲԱԳՐԱՏ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐԱՅԻԿ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ՍԵՎԱԿ ԹՈՐՈՍՅԱՆ ԽԱՉԻԿ ԽԱԼԱՖՅԱՆ ՆՈՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՌՈԲԵՐՏ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՄԱԿԻՉ ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱՐՍԵՆ ՇՈՒՇԱՆՅԱՆ ԳԱՅԱՆԵ ՍԱՐԳՍՅԱՆ ԺԱՆՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ ՆԵԼՍՈՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԷԴՎԱՐԴ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(47.02 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|