Այսօր: Հինգշաբթի, 4 Հուլիսի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 74
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 1462-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 հունիսի 2024 թվականի N 1462-Ա

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ կառավարության` 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 25, 27, 32 կետերով, հիմք ընդունելով ք. Սևան, Ս․Սևանեցու փողոց թիվ 17 / 29 բնակարանի բնակիչ Պապ Հայրապետյանի դիմումը` ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով Պապ Հայրապետյանին և Ժաննա Հունանյանին պատկանող, ք․Սևան, Ս․Սևանեցու փողոց թիվ 17 բազմաբնակարան բնակելի շենքի 1-ին հարկում գտնվող խանութին կից ինքնակամ կառուցված 18․32քմ մակերեսով ծածկերը և 8․91քմ մակերեսով հարթակն օրինականացնելու մասին, հաշվի առնելով, որ դրանք կառուցված են ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումներ չունեցող հողատարածքի վրա, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, ինչպես նաև նկատի ունենալով, որ ներկայացված է ք․ Սևան, Ս․ Սևանեցու փողոց թիվ 17 բազմաբնակարան բնակելի շենքի սեփականատերերի գրավոր համաձայնությունը, որոշում եմ. 

1. Ք․Սևան, Ս․Սևանեցու փողոց թիվ 17 բազմաբնակարան բնակելի շենքի շենքի 1-ին հարկում գտնվող խանութին կից՝ 2020թ․ ինքնակամ կառուցված 18․32քմ մակերեսով ծածկերը և 8․91քմ մակերեսով հարթակը ճանաչել օրինական /հաշվառման տեղեկանք՝ 2023MY4WHW/՝ համայնքի բյուջե վճարելով՝ օրինականացվող յուրաքանչյուր 1քմ համար՝ 590.7 դրամ։
2. Օրինական ճանաչել Սևան համայնք, ք․ Սևան, Ս․Սևանեցու փողոց թիվ 17 հասցեում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքում առկա ինքնակամ կառույցը:
3. Սույն որոշման ընդունման օրվանից սահմանված գումարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում` սույն որոշումը համարվում է ուժը կորցրած:
4. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner