|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
22 մայիսի 2024 թվականի N 1192-Ա |
ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման և հիմք ընդունելով քաղ. Միսաք Պետրոսյանի դիմումը՝ որոշում եմ. 1. Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, ք. Սևան, Սայաթ-Նովա փողոց թիվ 14 / 4 հասցեում երկհարկանի առևտրի սրահի կառուցման համար Միսաք Պետրոսյանին տրամադրված 17․11․2023թ․ N107 շինարարության թույլտվության ժամկետը երկարաձգել 6 ամիս ժամկետով։ 2. Միսաք Պետրոսյանը շինարարական աշխատանքներն սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է Սևանի համայնքապետարանին և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին ներկայացնել N 2-5 ձևի տեղեկանք: 3. Սույն որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|