Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 42)-րդ ենթակետի պահանջներով, հիմք ընդունելով քաղաքացի Մհեր Մինասյանի դիմումը՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող, Սևան համայնք, ք. Սևան, Բարեկամության փողոց թիվ 16 հասցեում գտնվող հողամասը համայնքային սեփականություն հանդիսացող Սևան համայնք, ք. Սևան, Բարեկամության փողոց թիվ 14 հասցեում գտնվող հողամասի հետ փոխանակելու մասին՝
1. Քաղ. Մհեր Մինասյանին սեփականության իրավունքով պատկանող, Սևան համայնք, ք. Սևան, Բարեկամության փողոց թիվ 16 հասցեում գտնվող 837.2քմ մակերեսով հողամասը /վկայական՝ 20102020-05-0022/ փոխանակել Սևան համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող, Սևան համայնք, ք. Սևան, Բարեկամության փողոց թիվ 14 հասցեում գտնվող 837.2քմ մակերեսով հողամասի հետ /վկայական՝ 11052022-05-0039/:
2. Սույն որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: