Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով և հիմք ընդունելով Սևան համայնքի ավագանու` 14.10.2025թ. «Համայնքային սեփականություն հանդիսացող բնակարաններն անհատույց սեփականության իրավունքով տրամադրելու մասին» թիվ 121-Ա որոշումը՝ որոշում եմ.
1. Սևան համայնք, ք․ Սևան, Նալբանդյան փողոց, 57 շենք, 219 հասցեում գտնվող 13․91քմ մակերեսով բնակարանy /վկայական՝ N08112022-05-0068/ անհատույց սեփականության իրավունքով տրամադրել / նվիրել / ք․ Սևան, Նալբանդյան փողոց, 57 շենք, 214 բնակարանի բնակիչ Մարիամ Միսակի Մկրտչյանին:
2. Քաղաքացու հետ կնքել բնակարանի նվիրատվության պայմանագիր:
3. Սույն որոշմամբ ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: