Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, 10.06.2008թ. ՀՕ-117-Ն օրենքի 1-ին հոդվածով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով քաղ․ Կարեն Խուդաբաշյանի դիմումը` Ծովագյուղ համայնքի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի՝ 14․07․1992թ․ N 3 նիստի որոշմամբ Հայրապետ և Կարեն Խուդաբաշյաններին անհատական բնակելի տան կառուցման համար սեփականաշնորհված 2600քմ մակերեսով հողատարածքը, հողատարածքում մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության շինությունները սեփական գույք ճանաչելու մասին, նկատի ունենալով, որ դրանք չեն գտնվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.
1. Ծովագյուղ համայնքի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի՝ 14․04․1992թ․ N 3 նիստի որոշմամբ՝ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղում գտնվող, անհատական բնակելի տան կառուցման համար Հայրապետ Միսակի Խուդաբաշյանին / ծնված` 20.04․1935թ./ և Կարեն Հայրապետի Խուդաբաշյանին /ծնված` 05.01․1977թ./ սեփականաշնորհված, նրանց կողմից փաստացի օգտագործվող 2466․6քմ մակերեսով հողատարածքի նկատմամբ ճանաչել Հայրապետ և Կարեն Խուդաբաշյանների սեփականության իրավունքը։
2. Հայրապետ և Կարեն Խուդաբաշյաններին պատկանող 2466․6քմ մակերեսով հողատարածքում 1966թ․ կառուցված 89․7 քմ մակերեսով կիսանկուղը /ներքին մակերեսը՝ 60․1քմ/, 128․1քմ մակերեսով բնակելի տունը /ներքին մակերեսը՝ 97․7քմ/, 54․0քմ մակերեսով անասնաշենքը /ներքին մակերեսը՝ 48․4քմ/, 34․9քմ մակերեսով խորդանոցը /ներքին մակերեսը՝ 23․1քմ/, 35․60քմ մակերեսով բաց պատշգամբը ճանաչել Հայրապետ և Կարեն Խուդաբաշյանների սեփական գույքը՝ տրամադրելով Սևան համայնք, գ. Ծովագյուղ, 15-րդ փողոց, 1-ին փակուղի թիվ 5 բնակելի տուն հասցե:
3. Հայրապետ և Կարեն Խուդաբաշյաններին պատկանող 2466․6քմ մակերեսով հողատարածքում 2001թ․ կառուցված 20․33քմ մակերեսով ավտոտնակը / ներքին մակերեսը՝ 15․50քմ/ ճանաչել ինքնակամ շինություն։
4. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։