Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ, հիմք ընդունելով «ԲԱՐՁՐԱՎՈԼՏ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑԵՐ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի պարտականությունները կատարող Արամ Ասատրյանի դիմումը՝ սեփականության իրավունքով ՓԲԸ–ին պատկանող, Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, գ․ Դդմաշեն, Բուջաղա գլուխ հանդամաս թիվ 9 և Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, գ․ Դդմաշեն, «Բուջաղա գլուխ» հանդամաս թիվ 9 / 1 հասցեներում գտնվող անշարժ գույքերը /վկայականներ՝ 01042024-05-0044, 23012020-05-0044/ միավորելու, միավորված անշարժ գույքերի համար նոր հասցե տրամադրելու մասին, որոշում եմ.
1. Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, գ․ Դդմաշեն, Բուջաղա գլուխ թիվ 9 և Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, գ․ Դդմաշեն, Բուջաղա գլուխ թիվ 9 / 1 հասցեներում գտնվող անշարժ գույքերը միավորել՝ տրամադրելով Սևան համայնք, գ․ Դդմաշեն, 1-ին խճուղի թիվ 9 հողամաս հասցե:
2. Պետական գրանցման ծախսերն իրականացվում են՝ համաձայն Սևան համայնքի ղեկավարի՝ 03․01․2025թ․ N 2-Ա որոշման 1-ին կետի:
3. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից ։